Skip to main content

ԵՄ-ն և Հայաստանը մեկնարկում են նոր ծրագիր. «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ»

«ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագիրը Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց 2022 թվականի փետրվարի 28-ին` առցանց ձևաչափով: Ծրագիրը կաջակցի Հայաստանին` պահպանելու իր բնական ռեսուրսները Եվրոպական կանաչ գործարքի և հետկորոնավիրուսային ժամանակաշրջանի կանաչ վերականգնման սկզբունքներին համապատասխան: Ծրագիրը նաև նպատակ ունի բարելավել երկրի քաղաքացիների առողջությունը և բարեկեցությունը, ինչպես նաև հասնելու Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ): Ծրագիրը հանդիսանում է «Թիմ Եվրոպա» նախաձեռնության «Ջուր և զրո աղտոտում» նախաձեռնության մաս, որը նպատակ ունի անցում ապահովել դեպի տոքսիկ նյութերից զերծ շրջակա միջավայր բոլոր քաղաքացիների համար:

«ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագիրը փոխլրացնում է ներկայումս Հայաստանում ընթացող «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար» ծրագիրը: Այն նպատկ ունի. ա) աջակցել շրջակա միջավայրի գործող և նոր քաղաքականությունները և տեղական մակարդակով դրանց իրականացմանը` ջրային ռեսուրսների ապակենտրոնացված կառավարման միջոցով և բ) բարելավել ջրային ռեսուրսների, ինչպես նաև օդի որակի, հողօգտագործման և թափոնների վերաբերյալ վստահելի տվյալների և տեղեկատվության մատչելիությունը որոշում կայացնողների և Հայաստանի քաղաքացիների համար: Այս առումով ներկա ծրագիրը հիմնվում է նախկինում հաջողությամբ իրականացված ծրագրերի վրա, ինչպիսիք են «ԵՄ Ջրային նախաձեռնություն պլյուս Արեւելյան գործընկերության համար» և «Շրջակա միջավայրի միասնական տեղեկատվական համակարգեր II» եւ ծրագրերը:

ԵՄ «Ջրային նախաձեռնություն պլյուս» ծրագրի շրջանակներում մշակվել են Սևանի (ջրավազանի բնակչությունը` 200 հազար մարդ, տարածքը` 4700 կմ2) և Հրազդանի (ջրավազանի բնակչությունը` 1,6 մլն մարդ, տարածքը` 4000 կմ2) ջրավազանային կառավարման պլաններ, որոնք ներկայումս ընդունման փուլում են»: Այս ծրագրի շրձանակներում ջրային ռսուրսների վերաբերյալ գիտելիքները բարելավվեցին պետական լաբորատորիան նոր մասնաշենք տեղափոխելու, վերանորոգելու և ժամանակակից անալիտիկ սարքավորումներով կահավորելու, գետերի and ստորերկրյա ջրերի համար գործող մոնիթորինգի դիտացանցը վերանորոգելու և կահավորելու, ինչպես նաև ավելի քան 140 տեղանքներում դաշտային ուսումնասիրություններ իրականացնելու միջոցով: Իրականացվեցին նաև լրացուցիչ աշխատանքների ջրային ոլորտի տվյալների ինտեգրման, օրենսդրության և ենթաօրենսդրական դաշտի հզորացման և ֆինանսական մեխանիզմների ուսումնասիրման բնագավառներում:  

Շրջակա միջավայրի միասնական տեղեկատվական համակարգի (ՇՄՄՏՀ) սկզբունքների իրականացմամբ Հայաստանի շրջակա միջավայրի տվյալների և կենսաբազմազանության, ջրի, հողի, թափոնների և օդի ցուցանիշների մշակման աշխատանքներում աջակցությունը ցուցաբերվել է ԵՄ «ՇՄՄՏՀ II Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի միջոցով: Ծրագրի շրջանակներում հզորացվել են շրջակա միջավայրի գնահատման և հաշվառման ինստիտուցիոնալ կարողությունները Հայաստանում, և օրինակ` ներդրվել են նոր գործիքների` բարելավելու օդի որակի տվյալները` հիմնվելով ԵՄ օդի որակի դիրեկտիվի և Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության կողմից հրապարակվող օդի որակի ինդեքսի վրա: Արդյունքում, Հայաստանի կազմակերպությունները ներկայումս հրապարակում են շաբաթական և ամսական տվյալներ`  օդի աղտոտման բաշխման գրաֆներ, օդի որակի մոնիթորինգի եռամսյակային և տարեկան հաշվետվություններand annual reports և օդի որակի ընթացիկ մակարդակների ինտերակտիվ քարտեզներ:

Եվրոպական հանձնաժողովը և իրականացնող գործընկերները շարունակում են իրենց ներգրավվածությունը Հայաստանում Եվրոպական Միության այս աջակցության շրջանաներում: Միասին

նրանք կհզորացնեն Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարումը և կբարելավեն շրջակա միջավայրի վերաբերյալ տվյալները` ի բարօրություն շրջակա միջավայրի և Հայաստանի քաղաքացիների:

Ֆրանկ Հեսս, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար[1]  « Եվրոպական միության ու Հայաստանի ներդրումներն ուղղված են շրջակա միջավայրի և կլիմայի դիմակայունության բարձրացմանը՝ հանուն մարդկանց և շրջակա միջավայրի առողջության։ Այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։ Շարունակելով համագործակցությունը՝ ԵՄ Ջրային նախաձեռնություն պլուս ի ներքո  «Ջրային ռեսուրսներ և բնապահպանական տվյալներ» տարածաշրջանային ծրագրի  միջոցով ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ջրային ռեսուրսների պատշաճ կառավարմանը և օգնում նվազեցնել ջրի որակի և էկոհամակարգերի նկատմամբ մարդու գործունեության արդյունքում առաջացող բացասական հետևանքները: Մասնավորապես, ծրագիրը հավելյալ թափ է հաղորդում Հայաստանում իրականացվող EU4Environment գործողության իրականացմանը և բարելավում բնապահպանական, ինչպես օրինակ՝ օդի որակի վերաբերյալ հուսալի տվյալների հասանելիությունը Հայաստանում որոշում կայացնող մարմինների և քաղաքացիների համար: »

Ծանոթություն.

«ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագիրը Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության համագործակցության շրջանակի մաս կազմող և 12,75 մլն եվրո բյուջեով ծրագիր է:Այն կիրականացվի 2022-2024 թթ. ժամանակահավածում ԵՄ անդամ երկրների կոնսորցիումի (Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալություն (ԱՇՄԳ), Ավստրիայի զարգացման գործակալություն (ԱԶԳ) և Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակ (ՖՋՄԳ)), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից (ՄԱԿ-ի ԵՏՀ):