ԵՄ-ն ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ուղիղ առեւտուր սկսելու մասին Թուրքիայի հայտարարությունը

Եվրոպական միությունը (ԵՄ) ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ուղիղ առեւտուր սկսելու մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մայիսի 13-ի հայտարարությունը։
«Սա նշանակալի իրադարձություն է նրանց միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչը նաեւ ապացուցվում է 2026 թվականի ապրիլի 28-ին կայացած երկկողմ աշխատանքային խմբի հանդիպմամբ՝ երկու երկրների միջեւ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցով, որը մենք ողջունել ենք», — ասվում է ԵՄ դիվանագիտական ծառայության մամուլի խոսնակ Անիտա Հիպերի տարածած հայտարարության մեջ։
Թուրքական կողմի հայտարարությունը նա բնորոշել է որպես «կարեւոր քայլ», որը «կարող է նպաստել երկու երկրների միջեւ առեւտրային եւ տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը՝ դրական ազդեցություն ունենալով ամբողջ Հարավային Կովկասի, ինչպես նաեւ ԵՄ-ի վրա»։
ԵՄ-ը խրախուսել է երկու երկրներին շարունակել աշխատել միասին, այդ թվում՝ սահմանի բացման ուղղությամբ։
Իմացիր ավելին
The post ԵՄ-ն ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ուղիղ առեւտուր սկսելու մասին Թուրքիայի հայտարարությունը appeared first on EU NEIGHBOURS east.



