Skip to main content

ԵՄ-ն աջակցում է հայկական բրենդիի թվային քարտեզագրմանը

30/01/2026

Հունվարի 23-ին ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիրում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ պաշտոնապես գործարկվեց «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման (ԱՆ) խաղողի արտադրական գոտիների ինտերակտիվ թվային քարտեզագրման հարթակը։

Նոր թվային հարթակը մեկ միասնական տարածական համակարգում ինտեգրում է խաղողի այգիների եւ տերուարների մանրամասն տվյալներն ու ԱՆ համապատասխանության գործիքները: Ինտերակտիվ կայքը ԵՄ-ի կողմից հայկական բրենդիի արտադրության ոլորտին աջակցության կարեւորագույն հանգրվան է, որն համատեղում է նորարարությունը, որակի պաշտպանությունը եւ գյուղական տնտեսական զարգացումը:

Այս նախաձեռնությունը իրար է կապում ավանդական գյուղատնտեսությունը եւ թվային նորարարությունը՝ ուժեղացնելով պետական կառույցների եւ արտադրողների կարողությունները տվյալահենք գործիքների միջոցով եւ վերահաստատելով ԵՄ երկարաժամկետ հանձնառությունը Հայաստանի գյուղական զարգացման եւ նորարարության ոլորտում։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

The post ԵՄ-ն աջակցում է հայկական բրենդիի թվային քարտեզագրմանը appeared first on EU NEIGHBOURS east.