Skip to main content

ԵՄ կողմից ֆինանսավորվող Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման (ՀՀՏԶ/#M4EG) ծրագիրն արդեն իրականացման ակտիվ ընթացքի մեջ է Հայաստանում։

ԵՄ կողմից ֆինանսավորվող Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման (ՀՀՏԶ/#M4EG) ծրագիրն արդեն իրականացման ակտիվ ընթացքի մեջ է Հայաստանում։ Ռեգիոնալ այս ծրագիրը նպատակ ունի խթանել տնտեսական աճ և աշխատատեղերի ստեղծում համայնքներում ՝ ՏԻՄ-երի կարողությունների զարգացման և ներդրումային ծրագրեր մշակելու ու գործընթացներին օժանդակելու միջոցով։  ՀՀՏԶ-ի երկրորդ փուլը ԵՄ-ն իրականացնում  է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ գործակցությամբ։ Ծրագրի առանցքում տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) «պորտֆելային» մոտեցումն է։

«Համայնքային փոխակերպման պորտֆելներ» խորագրի ներքո մրցույթի արդյունքում ընտրվել է Արենի համայնքը՝ Հայաստանում առաջին անգամ փորձարկելու  «պորտֆելային ուղևորություն» կոչվող մեթոդաբանությունը։ Այս ուղին ենթադրում է 2-3 տարի տևողությամբ ուսումնառության գործընթաց և թիրախային ֆինանսավորում Արենիի «պորտֆել»-ի մեջ ներառված գաղափարները կյանքի կոչելու համար։

Ալավերդի, Աշտարակ և Չարենցավան համայնքներն ընտրվել են որպես «Քաղաքային իմաջինարիում 2022» նորարարական ծրագրախմբի մասնակիցներ։ Փորձագետների հետ աշխատանքի ավարտից հետո այս համայնքները կկարողանան մասնակցել ՏՏԶ փոքր նորարարական ծրագրեր իրականացնելու համար ֆինանսավորում ստանալու մրցույթի:

Ի լրումն, Դիլիջան, Իջևան և Կապան համայնքները հաղթող են ճանաչվել ԵՄ կողմից հայտարարված «ՀՀՏԶ․ պիլոտային ծրագրեր» մրցույթի շրջանակներում՝ իրականացնելու ընդհանուր 2,7 մլն եվրո արժողությամբ ՏՏԶ մեծամասշտաբ ծրագրեր՝ զարգացնելու բիզնես գործունեության համար անհրաժեշտ տեղական ենթակառուցվածքներ և ստեղծելու համայնքներում թիրախային կրթական ծրագրերից օգտվելու հնարավորություն։

ՀՀՏԶ ցանցի անդամ բոլոր համայնքները կարող են օգտվել ծրագրի առաջարկած կրթական, վերապատրաստման և գիտելիքի փոխանակման հնարավորություններից, այդ թվում՝ մշակելու նոր սերնդի տնտեսական զարգացման պլաններ։