Skip to main content

ԵՄ դեղերի գործակալություն. պրակտիկայի հնարավորություն EU4Monitoring Drugs II ծրագրի շրջանակներում | Դիմել մինչև օգոստոսի 25-ը

05/08/2026

Եվրոպական միության դեղերի գործակալությունը (EUDA) ԵՄ կողմից ֆինանսավորվող EU4Monitoring Drugs II (EU4MDII) ծրագրի շրջանակներում հայտարարում է նոր ֆինանսավորվող պրակտիկայի հնարավորության մասին, որը բաց է միայն ԵՄ անդամ չհանդիսացող երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի քաղաքացիների համար։

Պրակտիկայի տեւողությունը 11 ամիս է: Աշխատանքի վայրը գտնվում է Լիսաբոնում (Պորտուգալիա), որտեղ տեղակայված է EUDA-ի նստավայրը:

Պրակտիկանտը կմասնակցի մինչեւ 2050 թվականը Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում թմրանյութերի իրավիճակի կանխատեսման աշխատանքների արդյունքների պատրաստմանը, կաջակցի Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) երկրների համարդարքնեթում թմրաշրջանառության տեղեկատվական վահանակի պատրաստմանը, կնպաստի EU4MDII ծրագրի հաղորդակցման գործունեությանը, կաջակցի ԵՀՔ տարածաշրջանի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումների եւ սեմինարների կազմակերպմանը եւ այլն:

Վճարովի պրակտիկայի մասնակիցները կստանան մոտ 1,421 եվրոյի դրամաշնորհ։

Հաջողակ թեկնածուն պետք է համապատասխանի զինվորական ծառայությանը վերաբերող գործող օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջներին, ֆիզիկապես պիտանի լինի պաշտոնի պարտականությունները կատարելու համար, ավարտած լինի բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսման առաջին ցիկլը (համալսարանական աստիճան) եւ դիմումների ընդունման վերջնաժամկետի դրությամբ ունենա լրիվ աստիճան կամ դրան համարժեքը, ինչպես նաեւ ունենա բանավոր եւ գրավոր անգլերենի բարձր մակարդակի իմացություն:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է։

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն

ԵՄ դեղերի գործակալություն. պրակտիկայի հնարավորություն EU4Monitoring Drugs II ծրագրի շրջանակներում նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։

Նորություններ

ԵՄ-ն և Հայաստանը նշում են Արդարադատության ոլորտի բարեփոխումների աջակցության ծրագրի II փուլի հաջող ավարտը

Over 2,800 illegal firearms and 40,000 pieces of ammunition seized in operation in Europe and Central Asia 

EU’s Autonomous Trade Measures for Armenia enter into force

Բնության պահպանումը. համատեղ ճանապարհը | Տեսանյութ

Russia’s hybrid threats: Council prolongs restrictive measures until October 2027