Skip to main content

ԵՄ աջակցությամբ Աղվերանում անցկացվել է մարդու իրավունքների երիտասարդական ճամբար՝ տեղահանված եւ տեղացի երիտասարդների համար

26/05/2026

Մայիսի կեսերին «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն (Armenian Progressive Youth) ԵՄ աջակցությամբ Աղվերանում անցկացրեց մարդու իրավունքների երիտասարդական ճամբար՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված եւ տեղացի երիտասարդների համար։

Ճամբարն իրականացվում էր ԵՄ կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքները փախստականների հետ եւ նրանց համար» ծրագրի շրջանակում։

Նախաձեռնությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի եւ իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների եւ հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։

Ճամբարի ընթացքում մասնակիցները քննարկեցին մարդու իրավունքների եւ քաղաքացիական ակտիվության թեմաները, ինչպես նաեւ ձեռք բերեցին նոր հմտություններ ու գործիքներ, որոնք հետագայում կարող են կիրառել իրենց համայնքների զարգացման համար։

Բացի այդ, երիտասարդները հնարավորություն ունեցան հանդիպելու ոլորտի փորձագետների, իրավապաշտպանների եւ երիտասարդական աշխատողների հետ։ Այս համագործակցության արդյունքում նրանք զարգացրին իրենց գաղափարները՝ դրանք վերածելով կոնկրետ համայնքային նախաձեռնությունների։

«Մարդու իրավունքները փախստականների հետ եւ նրանց համար» ծրագրին իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի եւ Քըմիթ Գլոբըլ (Commit Global) կազմակերպության կողմից:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ԵՄ աջակցությամբ Աղվերանում անցկացվել է մարդու իրավունքների երիտասարդական ճամբար՝ տեղահանված եւ տեղացի երիտասարդների համար նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում: