ԵՄ – ԱլԳ համագործակցությունը հետազոտությունների եւ նորարարությունների ոլորտում. վեբինար «Հորիզոն Եվրոպա» 2026–2027 թթ-ի աշխատանքային ծրագրի մասին
Եվրոպական հանձնաժողովը՝ «Global Service Facility»-ի հետ համատեղ, կազմակերպում է կեսօրյա վեբինար, որի նպատակն է խթանել Արեւելյան գործընկերության երկրների մասնակցությունը «Հորիզոն Եվրոպա» (ԵՄ հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագիր) ծրագրին: Մասնակցությունը բաց է Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից քաղաքականության մշակողների, հետազոտողների եւ նորարարների համար։ Վեբինարը որոշակի պատկերացում կփոխանցի «Հորիզոն Եվրոպայի» 2026-2027 թվականների աշխատանքային ծրագրի մասին:
Վեբինարը ուղիղ կհեռարձակվի 2026 թվականի մարտի 19-ին։
Վեբինարի ընթացքում կներկայացվեն․
- «Հորիզոն Եվրոպա» 2026–2027 թվականների աշխատանքային ծրագիրը՝ կենտրոնանալով ԱլԳ գործընկերության երկրների համար հասանելի ֆինանսավորման հնարավորությունների վրա.
- Տարածաշրջանում ռազմավարական նշանակություն ունեցող թեմատիկ ոլորտներն ու ֆինանսավորման մեխանիզմները, այդ թվում՝ արհեստական բանականության դերը գիտության ոլորտում.
- Ուկրաինայի համար «Հորիզոն Եվրոպա» 2026–2027 թվականների աշխատանքային ծրագրի շրջանակում հետազոտությունների եւ նորարարությունների ֆինանսավորման կոնկրետ հնարավորությունները.
- Եվրոպական նորարարությունների խորհրդի 2026 թվականի աշխատանքային ծրագիրը՝ շեշտը դնելով ընդլայնվող երկրների համար հասանելի գործիքների վրա.
Վեբինարը նաեւ կնպաստի Արեւելյան գործընկերության տարածաշրջանի հետազոտությունների եւ նորարարությունների ոլորտի շահագրգիռ կողմերի միջեւ փոխանակումներին եւ շփումներին։
Մասնակցությամբ հետաքրքրվողները պետք է գրանցվեն այս հղումով։
Իմացիր ավելին
Միջոցառման հայտարարություն
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 19 Մարտի, 2026
Նորություններ

ԵՄ-ն և Հայաստանը նշում են Արդարադատության ոլորտի բարեփոխումների աջակցության ծրագրի II փուլի հաջող ավարտը

Over 2,800 illegal firearms and 40,000 pieces of ammunition seized in operation in Europe and Central Asia

EU’s Autonomous Trade Measures for Armenia enter into force

Բնության պահպանումը. համատեղ ճանապարհը | Տեսանյութ
