Skip to main content

Դիվանագիտության կուլիսներում. մեկ օր ԵՄ դեսպանի հետ

26/05/2026

Իսկապես ինչպիսի՞ն է բարձրաստիճան դիվանագետի առօրյան: Գյումրեցի 17-ամյա ակտիվ երիտասարդ և ԵՄ Երիտասարդական խորհրդի անդամ Սրապ Գևորգյանն այս մասին վերջերս իմացավ անձամբ: ԵՄ պատվիրակության «Մեկ օր ԵՄ դեսպանի հետ» նախաձեռնության շնորհիվ Սրապը հագեցած ու բուռն մի ողջ օր անցկացրեց Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի կողքին՝ մասնակցելով հանդիպումների և միջոցառումների ինչպես ԵՄ պատվիրակության ներսում, այնպես էլ դրանից դուրս:

Այս բացառիկ, գործնական հնարավորությունը Սրապը վաստակեց իր գրչի ուժի շնորհիվ: ԵՄ–Հայաստան հարաբերությունների և դրա ձևավորման գործում երիտասարդների դերին առնչվող նրա էսսեն ընտրվել է՝ որպես լավագույն աշխատանք երիտասարդական ակտիվ ցանցի կողմից ստացված էսսեների շարքից՝ տալով նրան այս հնարավորությունը։ Այն շուտով հասանելի կլինի Պատվիրակության կայքում։

Այս նախաձեռնության նպատակն է երիտասարդներին ավելի ընդգրկուն պատկերացում տալ ՀՀ–ում ԵՄ պատվիրակության գործունեության վերաբերյալ՝ պաշտոնական հայտարարություններից դուրս։ Լիահույս ենք, որ այս փորձառությունն օգնելու է Սրապին և նրա նման երիտասարդներին ավելի լավ պատկերացնել, թե ինչպես են աշխատում համակարգերը և իմանալ, թե որտեղ կարող են իրենց հմտություններն ու հետաքրքրությունները կիրառելի լինել ու նպաստել ընդհանուր աշխատանքի բարելավմանը։

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն