Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով Խորհրդի աշխատանքային խմբի այցը Հայաստան և Ադրբեջան

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով Խորհրդի աշխատանքային խումբը (COEST) աշխատանքային այցով գտնվել է Հայաստանում և Ադրբեջանում:
Սեպտեմբերի 28-ից 30-ը COEST-ի պատվիրակությունն այցելել է Հայաստան, որտեղ հանդիպել է հայաստանյան և ԵՄ շահագրգիռ կողմերի հետ, ինչպես նաև այցելել ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր:
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը COEST-ի պատվիրակները շարունակել են աշխատանքային ծրագիրը Ադրբեջանում, որտեղ հանդիպել են պաշտոնատար անձանց հետ:
Այցը հնարավորություն է ընձեռել մտքեր փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների, ինչպես նաև քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության հետագա խորացման շուրջ:
Պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին ԵՄ անդամ պետությունների պատվիրակներ և Խորհրդի գլխավոր քարտուղարության, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ու Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ, գլխավորում էր COEST-ի նախագահ Վերոնիկա Ֆրիդրիշեկը:
Իմանալ ավելին
Council Working Group on Eastern Europe and Central Asia visits Armenia and Azerbaijan նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։



