Առաքելությանը միտված տնտեսություն ծրագիր. ԵՄ-ն ու ՄԱԶԾ-ն աջակցում են համայնքների նոր խմբին Հայաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում

Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ/M4EG) նախաձեռնության շրջանակում մեկնարկել է Առաքելությանը միտված տնտեսություն ծրագրի նոր շրջափուլ, որին միացել են եւս վեց նոր համայնք Հայաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից՝ ամրապնդելու իրենց դիմակայունությունը եւ խթանելու տեղական տնտեսության զարգացումը։
Ընտրված համայնքներն են՝ Գավառը եւ Չարենցավանը՝ Հայաստանում, Զուբրեշտին եւ Անենի Նոյը՝ Մոլդովայում, ինչպես նաեւ Զվյահելն ու Կամենեց-Պոդոլսկը՝ Ուկրաինայում։
Այս գործընթացը մինչեւ մեկ տարի տեւող ճանապարհորդություն է՝ մեկնարկային փուլում, որի ընթացքում ընտրված համայնքապետարանները սերտորեն կաշխատեն ՄԱԶԾ-ի հետ վերապատրաստումների եւ կարողությունների զարգացման ուղղությամբ, որի արդյունքում կմշակեն առաքելությանը միտված պորտֆելներ եւ կիրականացնեն նախագծված միջամտություններ։
Ընդհանուր առմամբ կտրամադրվի մինչեւ 60,000 ԱՄՆ դոլարի (մոտ 51,500 եվրո) ֆինանսական աջակցություն՝ փուլային մոտեցմամբ.
- մինչեւ 20,000 ԱՄՆ դոլարի (մոտ 17,200 եվրո) ֆինանասական աջակցություն կտրամադրվի ընտրված յուրաքանչյուր համայնքին մեկնարկային փուլում՝ առաքելությանը միտված պորտֆելը նախագծելու եւ մշակելու, ինչպես նաեւ փորձարկման եւ իրականացման գործողությունները սկսելու նպատակով։
- Մինչեւ 40,000 ԱՄՆ դոլարի (մոտ 34,400 եվրո) ֆինանսական աջակցության դիմելու հնարավորություն զարգացման փուլում՝ առաքելությանը միտված պորտֆելի իրականացումից եւ վերանայումից հետո՝ դրա հետագա զարգացման, ինչպես նաեւ ընտրված գործողությունները փորձարկելու եւ ընդլայնելու համար։
Առաքելությանը միտված պորտֆելային մոտեցումը համայնքներին օգնում է հաղթահարել բարդ մարտահրավերները՝ համակարգված միջամտությունների միջոցով, ինչպիսիք են՝ փոխկապակցված փորձարկումները, քաղաքականությունների մշակումը, գործընկերությունների հաստատումըը եւ ներդրումները, որոնք միավորված են ընդհանուր երկարաժամկետ առաքելության շուրջ, այլ ոչ թե մեկուսացված ծրագրերի ձեւաչափով։
ՀՀՏԶ/M4EG-ն Եվրոպական միության նախաձեռնությունն է սկսած 2017թ․ եւ մինչեւ այժմ շարունակաբար ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից։ 2021թ․ նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ Եվրոպական միության, տեղական իշխանությունների եւ տարբեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ։
Իմացիր ավելին
Առաքելությանը միտված տնտեսություն ծրագիր. ԵՄ-ն ու ՄԱԶԾ-ն աջակցում են համայնքների նոր խմբին Հայաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում նյութն աջաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։



