Skip to main content

ԵՄ-ն՝ բիզնեսի համար։ Արևելյան գործընկերության առևտրի օժանդակման հարթակ

Նկարագրություն
Ծրագիրը նպատակ ունի նպաստելու Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ միջև առևտրի զարգացմանը՝ տրամադրելով առցանց հարթակ, որն առևտրային տեղեկատվության հասանելիություն է առաջարկում տարածաշջանային կտրվածքով։ Յուրաքանչյուր երկրում հետազոտություններ կիրականացվեն նաև ընկերություններին հանդիպող առևտրային խոչընդոտների վերաբերյալ, ի լրումն որոնց հարթակում կգործի նաև առցանց հարցումների համակարգ՝ նպատակ ունենալով քաղաքականություն մշակողներին օգնելու բացահայտել առևտրային ծախսերը նվազեցնելու ուղիները։ Ծրագրիրը նաև ազգային կարողություններ կձևավորի ուղղված ծառայությունների ոլորտում տվյալների հավաքագրմանը և մշակմանը ընտրված ենթաոլորտներում, ինչպես նաև հարթակում առկա շուկայի վերլուծության գործիքների կիրառման վերաբերյալ կվերապատրաստի գործարար աջակցության կազմակերպությունների ներկայացուցիչներին` նպաստելով վերջիններիս նոր հնարավորություններ բացահայտելու ԱլԳ տարածաշջանում և ԵՄ-ում։
Հատուկ նպատակներ
Ծրագրի հանընդհանուր նպատակը ԱլԳ պետությունների միջև և ԵՄ հետ առևտրի ծավալների մեծացմանը նպաստելն է։ Ծրագրի հատուկ նպատակն է հնարավորություն ընձեռել տարածաշջանային ՓՄՁ-երին լավ տեղեկացված լինելու միջոցով ավելի լավ որոշումներ կայացնել տարածաշրջանում և ԵՄ-ի պետություններում ձեռնարկատիրությամբ զբաղվելու ժամանակ։
Ակնկալվող արդյունքներ
Ծրագիրը

• կմշակի առցանց հարթակ, որը առևտրային տեղեկատվություն կտրամադրի տարածաշրջանի և ԵՄ վերաբերյալ ներառյալ՝
- շուկայի միտումները (առևտրային վիճակագրություն, առևտրային ցուցանիշներ, արտահանման ներուժ),
- շուկայի պահանջները (սակագներ, ոչ սակագնային միջոցառումներ, հարկեր, առևտրային համաձայնագրեր, ծագման կանոններ),
- արտահանման ուղեցույցներ ընտրված արտադրատեսակների համար,
- գործարար կոնտակտներ։
• ընկերությունների հետազոտության միջոցով կբացահայտի օրենսդրական և ընթացակարգային առկա խոչընդոտները առևտրի ոլորտում,
• հարթակում հասանելի առցանց հարցումների համակարգի միջոցով կդյուրացնի խնդիրների վերաբերյալ տեղեկացումը, մոնիտորինգը և դրանց լուծման գործընթացը,
• կձևավոևի ազգային կարողություններ՝ ուղղված ծառայությունների ոլորտում տվյալների հավաքագրմանը և մշակմանը ընտրված ենթաոլորտներում
• հարթակում առկա շուկայի վերլուծության գործիքների կիրառման վերաբերյալ կվերապատրաստի գործարար աջակցության կազմակերպությունների ներկայացուցիչներին` նպաստելով վերջիններիս նոր հնարավորություններ բացահայտելու ԱլԳ տարածաշջանում և ԵՄ-ում
Project documents
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
Videos
Promo video (Ukrainian)
Promo video (Romanian)
Promo video (Azerbaijani)
Promo video (Armenian)
Promo video (Georgian)
Promo video (English)
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը ստեղծում է
Ենթաոլորտ:
Տնտեսություն և առևտուր
Թեմա:
Բիզնես
EaP Countries:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
01.12.2019
Ավարտի ամսաթիվ:
01.12.2024
Սոցիալական ցանցեր:

ԵՄ ծրագրի համարը:
409-026