Skip to main content

EU4Youth՝ Համակարգում և աջակցություն

Նկարագրություն
Այս ծրագիրը («EU4Youth» ծրագրի 3-րդ բաղադրիչ) նպատակ ունի ապահովել EU4Youth-ի արդյունավետ գործառնությունը, դրա համապատասխանեցումը համապատասխան քաղաքական երկխոսություններին, գործողություններին և այլ ծրագրերին, ինչպես նաև այլ ծրագրերի հետ սիներգիաների ստեղծումը` փոխադարձ ամրապնդման և կրկնօրինակումներից խուսափելու համար:
Հատուկ նպատակներ
Ծրագրի նպատակներն են.
- Ուսումնասիրել գործողության բոլոր բաղադրիչների, ինչպես նաև այլ առանցքային ծրագրերի, դոնորների և կազմակերպությունների միջև սիներգիաները՝ անհրաժեշտության դեպքում համատեղ տեղեկատվությամբ․
- Աջակցել EU4Youth-ի դրամաշնորհային պայմանագրերի իրականացմանը և վերահսկմանը.
- Աջակցել նախագծի ղեկավար կոմիտեին` վերջինիս կազմակերպչական, համակարգման, մոնիտորինգի և հաշվետվությունների գործառույթներում․
- Իրականացնել հաղորդակցման և իրազեկման գործողություններ և պատշաճ տեսանելիություն ապահովել ամբողջ EU4Youth ծրագրի համար.
- Օգնել բովանդակության տեսանկյունից EU4Youth-ի հայեցակարգի հետագա զարգացմանը և ապահովել ոլորտին առնչվող փորձագիտական գիտելիքներ․
- Աջակցել «EU4Youth» ծրագրի համապատասխանեցմանը համապատասխան քաղաքականության երկխոսությունների և գործողությունների հետ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ԱլԳ բազմակողմ ճարտարապետությանը` ի դեմս վերջինիս 4-րդ հարթակի և Կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերով համապատասխան հանձնաժողովի:
Ակնկալվող արդյունքներ
Ծրագրի շրջանակում իրականացվում են երկու խումբ գործողություններ․
- Առաջին խմբի գործողություններ. ծրագրի մշակում, կառավարում, մոնիտորինգ և հաշվետվություն (բաղկացած է ութ գործողությունից)․
- Երկրորդ խմբի գործողություններ. ընդհանուր ղեկավարում, համակարգում և փորձագիտություն (բաղկացած է ինը գործողությունից):
Project documents
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը ստեղծում է, Գործընկերություն, որը հզորացնում է, Գործընկերություն, որը հզորացնում է
Ենթաոլորտ:
Զբաղվածություն և ձեռներեցություն, Երիտասարդական մասնակցություն և առաջնորդություն, Քաղաքացիական հասարակություն
Թեմա:
Երիտասարդություն, Քաղաքացիական հասարակություն, Զբաղվածություն
EaP Countries:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
27.08.2018
Ավարտի ամսաթիվ:
31.08.2023
Սոցիալական ցանցեր:

ԵՄ ծրագրի համարը:
399-510