Skip to main content

ԵՄ-ն՝ բիզնեսի համար գործիք

Նկարագրություն
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» ծրագիրը (EU4Business Facility) Եվրոպական միության հովանավորության նախաձեռնություն է, որը ներառում է Արևելյան գործընկերության երկրների ՓՄՁ-ներին ուղղված ԵՄ աջակցության բոլոր գործողությունները՝ ֆինանսական միջոցներին հասանելիության, բիզնեսի համար նպաստավոր միջավայրի բարելավման, ՓՄՁ-ների հմտությունների և կարողությունների զարգացման և շուկաներին հասանելիության ուղղություններով։
Հատուկ նպատակներ
Ծրագիրը նպատակ ունի բարելավել մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ԵՄ աջակցության և Արևելյան գործընկերության երկրներում դրա ազդեցության մասին տեղեկությունների տրամադրումը՝ նպաստելով կայուն և արդար տնտեսական աճի մոդելների մշակմանը՝
-գոյացնելով ավելի մեծ ներդրումներ,
-բարելավելով սոցիալ-տնտեսական պայմանները,
-բարելավելով զբաղվածության հնարավորությունները։
Ակնկալվող արդյունքներ
- Ապահովել «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» գործողությունների կանոնավոր մշտադիտարկումը, այդ թվում՝ «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակներում ձեռքբերումների մասին կոնսոլիդացված տվյալներ պարունակող տարեկան զեկույցի հրապարակման և ներկայացման միջոցով,
- Գնահատել «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» տարածաշրջանային և երկկողմ ծրագրերի ներքո ծրագրերի գործողությունների և արդյունքների ազդեցությունը՝ նախապես սահմանված ցուցանիշների հիման վրա, այդ թվում՝ նախաձեռնության բոլոր գործողություններում գենդերային հայեցակերպի ներառումը գնահատելով,
- Առավելագույնի հասցնել իրազեկումը՝ մշակելով մասնագիտական հաղորդակցության և հանրային իրազեկման գործողություններ՝ «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության ներքո իրականացվող նախագծերի հետ համաձայնեցմամբ՝ տեղեկացնելու և ներառելու «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» առանցքային շահագրգիռ խմբերին, այդ թվում նաև ՓՄՁ-ներին, ՄՖՀ-ներին, գործընկեր երկրների վարչական և կառավարական մարմիններին, Գործարարության աջակցության կազմակերպություններին, համալսարաններին և ապագայի ձեռներեցներին։
- Փաթեթավորել «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» գործողությունների ազդեցության մասին կարևոր տեղեկությունները, որոնք հավաքվում են նախագծերն իրականացնողներից և դրանք հասանելի դարձնել ԵՄ մասնագիտական հաղորդակցությամբ զբաղվող կապալառուներին թե՛ կենտրոնական, թե՛ տեղական մակարդակներում։
Project documents
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը ստեղծում է
Ենթաոլորտ:
Տնտեսություն և առևտուր
Թեմա:
Բիզնես
EaP Countries:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.09.2019
Ավարտի ամսաթիվ:
31.08.2022
Կայքէջ:
www.eu4business.eu
Սոցիալական ցանցեր: