Skip to main content

ԵՄ-ն բիզնեսի համար՝ Տեղական արժույթով գործընկերության ԵՄ նախաձեռնություն. Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամ (ՀԵԵՀ)

Նկարագրություն
Հիմնադրամը նպատակ ունի խթանել տնտեսական զարգացումն ու բարգավաճումը՝ տեղական որակավորված ֆինանսական հաստատությունների միջոցով զարգացման լրացուցիչ ֆինանսներ ապահովելով հատկապես միկրո և փոքր ձեռնարկությունների (ՄՓՁ), ինչպես նաև մասնավոր տնային տնտեսությունների համար:

ՀԵԵՀ-ի նպատակն է զարգացնել տեղական ֆինանսական շուկաները` հետևելով կայուն և շուկայական սկզբունքներին, սահմանել վարկավորման չափանիշներ, նվազեցնել միջնաժամկետ և երկարաժամկետ ֆինանսավորման պակասը և ներդնել պատասխանատու ֆինանսավորման կանոններ: Արևելյան գործընկերության երկրներում Հիմնադրամը ֆինանսավորել է վերջնական վարկառուների համար միջինում մոտ 10 000 եվրոյի չափով ենթավարկեր։ Ակնկալվում է, որ սա շարունակական կլինի: Նախատեսվում է, որ Հիմնադրամը ֆինանսական աջակցություն կցուցաբերի հավելյալ 74,000 ՓՄՁ–ների կամ մասնավոր տնային տնտեսությունների` մինչև 2037 թվականը իր ստեղծումից ի վեր սեփական շահառուների թիվն Արևելյան գործընկերության երկրներում հասցնելով շուրջ 250 հազարի: Հիմնադրամը նախատեսում է լրացուցիչ 1 միլիարդ եվրո ընդհանուր գումարի ենթավարկեր հատկացնել Արևելյան գործընկերության երկրների ՓՄՁ-ներին կամ մասնավոր տնային տնտեսություններին: Թվային արտահայտմամբ ակնհայտորեն գերակշռող կլինի միկրո վարկերի տեսակարար կշիռը:
Հատուկ նպատակներ
Գործողության հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել ՀԵԵՀ-ին տեղական արժույթով միջնաժամկետ վարկերի մատչելիություն ապահովել թերսպասարկվող ՓՄՁ–ների և ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների համար` առանց վերջիններիս արտարժութային ռիսկի ենթարկելու:

Բացի այդ, Գործողությունն ունի նաև հետևյալ հատուկ նպատակները.
• Ֆինանսների հասանելիության և աշխատատեղերի կայունության/ստեղծման բարելավում․
• Հանրային և մասնավոր կապիտալի ներգրավում (կատալիզացնող ազդեցություն) ․
• Տեղական ֆինանսական շուկայի ներառականության ամրապնդում:

Գործողության վերջնական նպատակն է խթանել աշխատատեղերի կայունությունը/ստեղծումը: Ինքնազբաղվածությունը խթանելով՝ նպատակ կա նվազեցնել աղքատությունը տարածաշրջանում:
Ակնկալվող արդյունքներ
Գործողությունն ուղղված կլինի Արևելյան գործընկերության երկրների բիզնեսների համար հիմնական խոցելի ուղղություների վերացմանը՝ հետևյալ կերպ․
- Տեղական արժույթով միջնաժամկետ վարկերի հասանելիության ապահովում թերսպասարկվող ՓՄՁ–ների և ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների համար` առանց վերջիններիս արտարժութային ռիսկի ենթարկելու․
- Ֆինանսների հասանելիության և աշխատատեղերի կայունության/ստեղծման բարելավում․
- Տեղական բանկերի կողմից ՄՓՄՁ-ներին և ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններին վարկավորման ծավալների ավելացում՝ դրանով իսկ մշտապես բարելավելով նրանց հասանելիությունը ֆինանսներին
- Հանրային և մասնավոր կապիտալի ներգրավում (կատալիզացնող ազդեցություն)․
- Տեղական ֆինանսական շուկայի ներառականության ամրապնդում:
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը ստեղծում է, Գործընկերություն, որը ստեղծում է
Ենթաոլորտ:
Տնտեսություն և առևտուր, Զբաղվածություն և ձեռներեցություն
Թեմա:
Բիզնես
EaP Countries:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
20.12.2018
Ավարտի ամսաթիվ:
20.06.2039
Կայքէջ:
https://www.efse.lu
ԵՄ ծրագրի համարը:
398-298