Skip to main content

Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամ (ՀԵԵՀ-EFSE)

Նկարագրություն
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը նպատակ ունի խթանել տնտեսական զարգացումն ու բարգավաճումը՝ տեղական որակավորված ֆինանսական հաստատությունների միջոցով զարգացման լրացուցիչ ֆինանսներ ապահովելով հատկապես միկրո և փոքր ձեռնարկությունների (ՄՓՁ), ինչպես նաև մասնավոր տնային տնտեսությունների համար:
Հատուկ նպատակներ
- Մասնավոր հատվածի կապիտալի ներգրավում Հիմնադրամ և դրանով իսկ ներդրումների ներգրավում տարածաշրջան` մասնավոր հատվածի, մասնավորապես, միկրո և փոքր ձեռնարկությունների ու բնակարանաշինության զարգացման համար․
- Աջակցություն շուկայական տնտեսության ուղղությամբ շահառու երկրների առաջընթացին, մասնավորապես` մրցունակ հատվածի ձևավորման միջոցով:
Ակնկալվող արդյունքներ
Արևելյան գործընկեր վեց երկրներում ՀԵԵՀ ի չմարված պորտֆելը 2017 թվականի երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 271.0 մլն եվրո, որը բաշխել է հետևյալ կերպ.
Վրաստան՝ 54% (145.1 մլն եվրո)
Հայաստան՝ 22% (58.4 մլն եվրո)
Ուկրաինա՝ 11% (30.8 մլն եվրո)
Բելառուս՝ 7% (20.0 մլն եվրո)
Ադրբեջան՝ 4% (9.8 մլն եվրո)
Մոլդովա՝ 2% (6.9 մլն եվրո)
ՀԵԵՀ վարկերի մեծ մասը տրամադրվել է առևտրային բանկերին, իսկ մնացած մասը՝ միկրոֆինանսական բանկերին և միկրովարկային կազմակերպություններին: 2017 թվականի հունիսի դրությամբ ՀԵԵՀ–ն, ընդհանուր առմամբ, 1,727․6 մլն եվրո էր հատկացրել արևելյան գործընկեր երկրների 168,330 վերջնական վարկառուներին:
Project documents
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը ստեղծում է
Ենթաոլորտ:
Տնտեսություն և առևտուր
Թեմա:
Բիզնես
EaP Countries:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
17.12.2009
Ավարտի ամսաթիվ:
31.12.2031
Կայքէջ:
https://www.efse.lu/
ԵՄ ծրագրի համարը:
228-707