ԵՄ-ն էներգիայի համար՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերություն
Նկարագրություն
«Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերությունը» (E5P) 243 միլիոն եվրո գումարի չափով բազմադոնոր հիմնադրամ է, աշխատում է տարատեսակ Իրականացնող գործակալությունների հետ, նախաձեռնվել է 2009 թ.-ին Եվրամիությունում Շվեդիայի նախագահության ընթացքում`Արևելյան գործընկերության տարածաշրջանում էներգաարդյունավետ և բնապահպանական ծրագրերում մունիցիպալ ներդրումների խրախուսման նպատակով: Սկզբնապես ակտիվ լինելով Ուկրաինայում, հիմնադրամը 2014 թ․-ին պաշտոնապես ընդլայնել է իր գործունեությունը դեպի Հայաստան, Վրաստան և Մոլդովա, 2017 թ․-ին հիմնադրամին միացել է Բելառուսը, իսկ 2019 թ․-ին՝ Ադրբեջանը:
E5P հիմանդրամը միավորում է Եվրամիության և 24 պետություններից, այդ թվում՝ հիմնադրամի շահառուներ հանդիսացող երկրներից բաղկացած խմբի ֆինանսական ներդրումները: ԵՄ-ն հիմնադրամի խոշորագույն ներդրողն է և E5P-ի գլխավոր կառավարման մարմնի՝ Ներդրողների ասամբլեայի, Նախագահը: ՎԶԵԲ-ը հանդես է գալիս որպես E5P հիմնադրամի կառավարիչ` տրամադրելով վարչական աջակցություն բոլոր շահագրգիռ կողմերի անունից հիմնադրամը կառավարելու նպատակով:
Ինչպես է գործում հիմնադրամը
E5P հիմնադրամի ներդրումային դրամաշնորհները զուգորդվում են մասնակից Իրականացնող գործակալությունների կողմից վարկերով`շուկայական խոչընդոտները վերացնելու և զարգացման ուժեղ ազդեցությամբ բնապահպանական ծրագրերին աջակցելու նպատակով, և այդ ծրագրերն ավանդաբար իրականացվում են մունիցիպալ ոլորտում: Իրականացնող գործակալություններն են. Եվրոպայի խորհրդի զարգացման բանկը (CEB), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD), Եվրոպական ներդրումային բանկը (EIB), Kreditanstalt für Wiederaufbau (KfW), Սկանդինավյան շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիան (NEFCO), Սկանդինավյան ներդրումային բանկը (NIB) և Համաշխարհային բանկի խումբը (WBG):
Հիմնադրամին դիմելու իրավունք ունեցող ոլորտները
Մինչ այժմ Հիմնադրամը կենտրոնանում էր մունիցիպալ հատվածի վրա՝ աջակցելով թաղամասների ջեռուցման, կոշտ թափոնների կառավարման, ջրի և կեղտաջրերի մաքրման, շենքերի (դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, ինչպես նաև բնակելի շենքերի) էներգաարդյունավետության, փողոցների լուսավորության և քաղաքային տրանսպորտի ոլորտում ծրագրերին: Բացի այդ, Հիմնադրամին դիմելու պոտենցիալ իրավունք ունեն ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում պետական և մասնավոր հատվածի հաճախորդների հետ այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են վերականգնվող էներգիայի արտադրությունը (ներառյալ կենսազանգվածը), փոխկապակցումը և ռեսուրսների արդյունավետությունը:
Հիմնադրամը կենտրոնանում է կյանքի բարելավման և համակարգային փոփոխությունների վրա, հետևաբար առաջնահերթ է համարում քաղաքականության ուժեղ բաղադրիչ ունեցող ծրագրերը: Առաջարկությունները համատեղ մշակվում են ստացող երկրի և Իրականացնող գործակալությունների կողմից, կոնկրետ երկրի գերակայություններին համահունչ:

Հատուկ նպատակներ
E5P հիմնադրամն իր ներդրումների միջոցով ձգտում է հասնել Կայուն զարգացման բազմաթիվ նպատակների․ կայուն քաղաքներ, մաքուր ջուր, սանիտարական լավ վիճակ, կլիմայի փոփոխության պատասխան գործողություններ և այլն: Ենթադրվում է, որ E5P ծրագրերի շրջանակում խնայված էներգիայի արդյունքում CO2 գազի արտանետումների կրճատումը համարժեք կլինի մոտ 1 միլիոն տոննային, կլինեն նաև բազմաթիվ այլ օգուտներ՝ քաղաքներում օդի աղտոտվածության, թափոնների և կեղտաջրերի նվազեցման առումով:
Ակնկալվող արդյունքներ
Ծրագրերի միջոցով հիմնադրամը նպատակ ունի.
- Նվազեցնել CO2 և այլ վնասակար ջերմոցային գազերի արտանետումները:
- Բարելավել էներգաարդյունավետությունը:
- Աջակցություն ցուցաբերել քաղաքականության վերաբերյալ երկխոսությանը և կարգավորող ոլորտի բարեփոխումներին:

Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը կանաչեցնում է, Գործընկերություն, որը կանաչեցնում է Ենթաոլորտ:
Էներգետիկա և էներգաարդյունավետություն, Շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն Թեմա:
Էներգետիկա, Շրջակա միջավայր EaP Countries:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա Նախագծի կարգավիճակը:
Շարունակական Մեկնարկի ամսաթիվ:
01.01.2011 Ավարտի ամսաթիվ:
30.12.2029 Կայքէջ:
http://e5p.eu