Skip to main content

Եվրոպական միությունը հանուն գենդերային հավասարության բարեփոխումների օգնության պատուհան (փուլ II)

Նկարագրություն
Եվրոպական միությունը հանուն գենդերային հավասարության բարեփոխումների օգնության պատուհան ծրագիրը (փուլ II) իրականացվում է NIRAS-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Ծրագիրն ուղղված է Արևելյան գործընկերության երկրներում գենդերային հավասարության և կանանց զորեղացման խթանմանը՝ բարեփոխումների, քաղաքականությունների և օրենսդրական աշխատանքի պլանավորման և իրականացման մեջ գենդերային մեյնսթրիմինգի ապահովման միջոցով՝ գործընկերության վեց երկրներում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս*, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա։ Պատուհանը տրամադրում է փորձագիտական խորհրդատվություն, կարողությունների զարգացում, գիտական արտադրանք, ինչպես նաև կառավարությունների, քաղաքացիական հասարակության և ԵՄ ինստիտուտների միջև առաջավոր համագործակցությանն ուղղված աջակցություն՝ գենդերազգայուն բարեփոխումները ֆասիլիտացնելու նպատակով։ Այս ճանապարհով Եվրոպական միությունը հանուն գենդերային հավասարության բարեփոխումների օգնության պատուհանն ուժեղացնում է գենդերային հեռանկարը հանրային քաղաքականությունների ու բարեփոխումների մեջ ներառելու՝ հանրային ինստիտուտների կարողությունը՝ ի լրումն կանանց իրավունքներով զբաղվող և քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների զորեղացմանը՝ կառավարությունների հետ գենդերային հավասարությունը խթանելուն ուղղված ապացուցահեն երկխոսություն ունենալու նպատակով։

*Նշում․ Բելառուսի հետ կապված Եվրոպական միությունը հանուն գենդերային հավասարության բարեփոխումների օգնության պատուհանն աջակցություն է տրամադրում միայն բելառուսյան քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։
Հատուկ նպատակներ
1. Ընդհանուր նպատակ․ մեծացնել գենդերային հավասարությունը և կանանց զորեղացումն Արևելյան գործընկերության երկրներում․
2. Հատուկ նպատակ․ մեծացնել գենդերային մեյնսթրիմինգը բարեփոխումների, քաղաքականությունների և օրենսդրական աշխատանքի պլանավորման և իրականացման մեջ։
Ակնկալվող արդյունքներ
1. Ինստիտուցիոնալ հզորացում․ հանրային ինստիտուտները կատարելագործում են գենդերային հեռանկարը հանրային քաղաքականությունների և բարեփոխումների մեջ ներառելու իրենց կարողությունը․
2. Քաղաքացիական հասարակության զորեղացում․ կանանց իրավունքներով զբաղվող և քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունները հզորացնում են կառավարությունների հետ ապացուցահեն երկխոսություն ունենալու իրենց կարողությունը։
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն:
Ենթաոլորտ:
Թեմա:
Քաղաքացիական հասարակություն, Արևելյան գործընկերություն, Լավ կառավարում, Կանայք
EaP Countries:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
15.08.2024
Ավարտի ամսաթիվ:
14.08.2027
Սոցիալական ցանցեր:
https://www.facebook.com/groups/642338200281272
ԵՄ ծրագրի համարը:
457-595