Skip to main content

Աջակցություն Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամին

Նկարագրություն
«Աջակցություն Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամին» ծրագիրը ծածկում է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (ԺԵՀ/EED) գործառնական ծախսերը: Հիմնադրամի հիմնական նպատակը որոշակի ճկուն ընթացակարգերի միջոցով ուղիղ դրամաշնորհների տրամադրումն է ժողովրդավարության և մարդու իրավունքների խթանմամբ զբաղվող կազմակերպություններին:
Հատուկ նպատակներ
ԺԵՀ-ին ուղղված ֆինանսական աջակցությունը նախատեսված է հիմնադրամի գործառնական ծախսերի ծածկմանը, այդ թվում.
- Ֆինանսական աջակցության մեխանիզմի գործառնություն (ուղղակի դրամաշնորհային աջակցություն շահառուներին).
- Այլ գործողությունների իրականացում, որոնք իրականացնում է ԺԵՀ-ը՝ իրեն տրված մանդատի շրջանակում. սեմինարներ, հետազոտություններ, համաժողովներ, հրապարակումներ, ցանցային միջոցառումներ, աշխատաժողովներ, ուսումնական և ճանաչելիության բարձրացման միջոցառումներ, շահառուների կարողությունների զարգացում և այլն:
Ակնկալվող արդյունքներ
- Ժողովրդավարամետ ակտիվիստներին աջակցության միջոցով գործընկեր երկրների ժողովրդավարացմանը և սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստում.
- Թիրախային խմբերին ուղղակի դրամաշնորհային աջակցության տրամադրում, որը ԺԵՀ-ի հիմնական նպատակն է, և որը ֆինանսավորվում է ԵՄ անդամ պետություններից և այլ շահագրգիռ կողմերից ստացված կամավոր ներդրումների միջոցով.
- Այլ գործողությունների իրականացում, որոնք իրականացնում է ԺԵՀ-ը՝ իրեն տրված մանդատի շրջանակում. սեմինարներ, հետազոտություններ, համաժողովներ, հրապարակումներ, ցանցային միջոցառումներ, աշխատաժողովներ, ուսումնական և ճանաչելիության բարձրացման միջոցառումներ, շահառուների կարողությունների զարգացում և այլն:
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը պաշտպանում է, Գործընկերություն, որը հզորացնում է, Գործընկերություն, որը հզորացնում է, Գործընկերություն, որը հզորացնում է
Ենթաոլորտ:
Օրենքի գերակայություն և մարդու իրավունքներ, Քաղաքացիական հասարակություն, Հանրային իրազեկում և աջակցություն ԶԼՄ-ներին
Թեմա:
Քաղաքացիական հասարակություն, Մարդու իրավունքներ
EaP Countries:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.01.2019
Ավարտի ամսաթիվ:
31.12.2023