ԳԼԿ III: Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման եվ դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում
Նկարագրություն
Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանում կոռուպցիայի, փողերի լվացման և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտի հետագա բարելավմանը, ինչպես նաև ապահովել դրա կիրառման արդյունավետությունը: Ծրագիրը փորձում է ուժեղացնել երկրի՝ կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքար իրականացնող մարմինների կարողությունները, աջակցել կոռուպցիայի դեմ պայքարի նոր մեխանիզմների ներդրմանը և կիրառմանը, ինչպես նաև բարձրացնել կոռուպցիայի դեմ պայքարի և բարեվարքության մասին իրազեկվածությունը:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի երրորդ փուլի շրջանակներում՝ 2023-2027 թթ․-ին: Այն հիմնված է տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի նախորդ փուլերի արդյունքների վրա (I փուլ՝ 2015-2018 թթ. և II փուլ՝ 2019-2023 թթ.):

Հատուկ նպատակներ
Ծրագրի ընդհանուր նպատանկն է աջակցել Հայաստանում կոռուպցիայի, փողերի լվացման և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտի հետագա բարելավմանը, ինչպես նաև ապահովել դրա կիրառման արդյունավետությունը
Ծրագրի հատուկ նպատակներն են՝
1. Կոռուպցիայի արդյունավետ կանխարգելման համար օրենսդրական, ռազմավարական և ինստիտուցիոնալ շրջանակների և կարողությունների ուժեղացում։
2. Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման, հետաքննության, քրեական հետապնդման և դատաքննության արդյունավետության բարձրացում:
3. Ընդլայնված օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակներ և ուժեղացված տեխնիկական կարողություններ՝ փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի և դրանց հետ առնչվող ակտիվների վերականգնման գործում:

Ակնկալվող արդյունքներ
Ծրագիրը հետապնդում է ներքոնշյալ նպատակները․
1. Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) հանձնարարականներին համապատասխան մշակված և ադապտացված կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իրավական դաշտ, ինչպես նաև ինստիտուցիոնալ կառուցակարգեր և գործիքակազմ։
2. Հանրային ծառայողների, ինչպես նաև լայն հանրության շրջանում բարեվարքության համակարգի և հակակոռուպցիոն միջոցառումների իրազեկման, ընկալման և կիրառման բարելավում:
3. Դատաիրավական համակարգում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման և քննության կարողությունների հզորացում:
4. Տնտեսական հանցագործության դեմ միջգերատեսչական և միջազգային համագործակցության արդյունավետության բարձրացում:
5. Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի և ակտիվների վերականգնման առնչվող իրավակարգավորումների բարելավում։

Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն:
Ենթաոլորտ:
Թեմա:
Կոռուպցիայի դեմ պայքար, Արևելյան գործընկերություն, Լավ կառավարում Նախագծի կարգավիճակը:
Շարունակական Մեկնարկի ամսաթիվ:
01.03.2023 Ավարտի ամսաթիվ:
28.02.2026 ԵՄ ծրագրի համարը:
441-959