PGG III. Արդարադատության հասանելիությունը կանանց համար. Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնության չափանիշների իրականացում
Նկարագրություն
Տարածաշրջանային ծրագիրը նպաստելու է արդարադատության համակարգից օգտվելիս կանանց առջև առաջացող համակարգային խոչընդոտների դեմ պայքարին և դրանց հաղթահարմանը՝ և՛ իրավական և ինստիտուցիոնալ մարտահրավերների, և՛ սոցիալ-մշակութային խոչընդոտների, որոնք դրսևորվում են Արևելյան գործընկերության երկրների արդարադատության համակարգերում որպես գենդերային կողմնակալություն:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի երրորդ փուլի շրջանակներում: Այն հիմնված է «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի նախորդ փուլերի արդյունքների վրա՝ կանանց համար արդարադատության մատչելիության բարելավման և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ոլորտում (Փուլ I 2015-2018թթ․ և Փուլ II 2019-2023թթ․)։

Հատուկ նպատակներ
Ամրապնդել արդարադատության մատչելիությունը կանանց համար, հատկապես բռնության ենթարկված կանանց՝ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) չափանիշներին համապատասխան:
1. Արևելյան գործընկերության երկրներում արդարադատության համակարգերում գենդերային բաղադրիչի ներառում և արդարադատության մատչելիության ամրապնդում կանանց համար, հատկապես բռնության ենթարկված կանանց համար, մասնավորապես իրավաբան մասնագետների կարողությունների զարգացման միջոցով՝ իրականացնելու գենդերազգայուն գործողություններ
2. Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) մասին իրազեկության բարձրացում և վավերացմանն ուղղված աջակցություն:

Ակնկալվող արդյունքներ
Ակնկալվող արդյունքներ․
1․ Արևելյան գործընկերության երկրների իրավաբան մասնագետները կբարելավեն կանանց արդարադատության հասանելիության խոչընդոտների վերացման վերաբերյալ գիտելիքները՝ ապահովելով գենդերային բաղադրիչի ներառումը արդարադատության շղթայի մեջ։
2․ Միջոցներ կիրականացվեն իրավաբանական ուսումնական հաստատությունների հետ՝ ապահովել գենդերային բաղզադրիչի ներառումը արդարադատության շղթայի մեջ՝ համագործակցելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ:
3. Կստեղծվի դատաիրավական ուսումնական հաստատությունների տարածաշրջանային ցանց՝ արդարադատության հավասար հասանելիության ինստիտուցիոնալ խոչընդոտները վերացնելու համար:
4. Կիրականացվեն բազմակողմ երկխոսություն և իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ՝ տեղեկացնելու և առաջարկելու ցուցանիշներ, որոնք պետք է կիրառվեն գնահատելու բոլորի համար արդարադատության մատչելիության աստիճանը:

Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն:
Ենթաոլորտ:
Թեմա:
Արևելյան գործընկերություն, Մարդու իրավունքներ, Արդարադատություն, Կանայք EaP Countries:
Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա Նախագծի կարգավիճակը:
Շարունակական Մեկնարկի ամսաթիվ:
01.03.2023 Ավարտի ամսաթիվ:
28.02.2026 ԵՄ ծրագրի համարը:
441-959