Հայաստանում ականազերծման ազգային կառույցների կարողությունների հզորացում
Նկարագրություն
Ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում 1990-ական թվականներից ի վեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով ականների և պայթուցիկ զինամթերքի աղտոտվածությամբ պայմանավորված մարտահրավերները դիմակայելուն։ 2020թ․ սեպտեմբերին ԼՂ հակամարտության վերսկսումը, այնուհետև 2022թ․ սեպտեմբերի 13-ին և 14-ին տեղի ունեցած լայնածավալ ռազմական գործողությունները հանգեցրեցին հակամարտությունից տուժած շրջաններում, այդ թվում ՀՀ սահմանամերձ մի շարք շրջաններում լրացուցիչ աղտոտվածության՝ ուղղակի սպառնալիք առաջացնելով սահմանամերձ համայնքների բնակչությանը։
Ծրագրի նպատակն է բարձրացնել ականներից և պայթուցիկ զինամթերքից տուժած համայնքներում կանանց, տղամարդկանց և երեխաների անվտանգության մակարդակը, ամրապնդել համայնքների պատրաստվածությունն ու պաշտպանությունը, ինչպես նաև բարելավել ականազերծման գործողությունների ազգային կառույցները՝ ականների և պայթուցիկ զինամթերքի հետևանքով առաջացած խնդիրները հակաականային գործունեության միջազգային չափանիշներին համապատասխան լուծելու համար:

Հատուկ նպատակներ
Ծրագրի նպատակն է հասնել հետևյալ արդյունքներին՝
1. Հակաականային գործունեության ազգային ծրագրի և ազգային մարմնի (Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի (ՀԱՓԿ) գործունեության համապատասխանությունը հակաականային գործունեության միջազգային չափանիշներին: Ծրագրի շրջանակներում մշակվելու են ՀՀ հակաականային գործունեության ազգային ռազմավարություն և գործողությունների պլան, որոնք ներառելու են հակաականային գործունեության հետևյալ բոլոր բաղադրիչները։ Բացի դրանից, իրականացվելու են տեխնիկական հետազոտություն և աղտոտված տարածքների մաքրման աշխատանքներ, վերանայվելու և մշակվելու են հակաականային գործունեության ազգային չափանիշները՝ վերջիններս համապատասխանեցնելով հակաականային գործունեության միջազգային չափանիշներին, իրականացվելու է ՀԱՓԿ-ի ինստիտուցիոնալ կարողությունների բարելավում։
2. Հակաականային գործունեության համակարգման ազգային հարթակի և աշխատանքային խմբերի ստեղծում և գործարկում: Համակարգման հարթակի և աշխատանքային խմբերի աշխատանքներում ներգրավված են լինելու հակաականային գործունեության ոլորտում գործունեություն ծավալող բոլոր հիմնական դերակատարներն և շահագրգիռ կառույցները։
3. Ռիսկերի ուսուցման, տուժածների աջակցության և արտակարգ իրավիճակների պատրաստվածության և պաշտպանության ոլորտների բարելավման ուղղված բաղադրիչի շրջանակներում պայթուցիկ զինամթերքից տուժած համայքներում մշակվելու և մատուցվելու են համապարփակ և բազմակողմանի ռիսկերի ուսուցմանն ուղղված աշխատանքներ։ Նպատակն է բարձրացնել տուժածներին, նրանց ընտանիքներին և հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված սոցիալական, բժշկական և վերականգնողական աջակցության ծառայությունների հասանելիությունն ու որակը: Առաջնահերթությունների թվում է նաև պայթուցիկ զինամթերքից տուժած բոլոր համայնքների պատրաստվածության բարձրացումը և պաշտպանությունը:

Ակնկալվող արդյունքներ
1․ Ականազերծման գործողությունների ազգային ծրագիրն ու ազգային մարմինը՝ ՀԱՓԿ-ը, գործելու են հակաականային գործունեության միջազգային չափանիշներին լիովին համապատասխան ։ Աղտոտված տարածքները մաքրված են լինելու ականներից և պայթուցիկ զինամթերքից։
2. ՀՀ-ում հակաականային գործունեության ոլորտը համակարգվելու է համակարգող հարթակի ստեղծման և գործարկման միջոցով, որտեղ ներգրավված են լինելու հակաականային գործունեության ոլորտում ակտիվ բոլոր հիմնական դերակատարներն և շահագրգիռ կառույցները։
3. Ամրապնդվում են ռիսկերի ուսուցման, զոհերի աջակցության և արտակարգ իրավիճակների պատրաստության և պաշտպանության ոլորտները` ի նպաստ պայթուցիկ զինամթերքի աղտոտվածությունից տուժած բոլոր համայնքների:

Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը պաշտպանում է Ենթաոլորտ:
Անվտանգություն և հակամարտություններին արձագանքում Թեմա:
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է Մեկնարկի ամսաթիվ:
09.11.2022 Ավարտի ամսաթիվ:
09.05.2024 ԵՄ ծրագրի համարը:
PC - 18286