«Բյուջեներ քաղաքացիների համար»․ Խթանելով մասնակցային բյուջետավորումը Հայաստանում
Նկարագրություն
Ծրագրի նպատակն է՝ նպաստել ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը՝ նրանց տրամադրելով բյուջետային գործընթացների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, հմտություններ, մարդկային և տեխնիկական ռեսուրսներ, ինչպես նաև բյուջետային քաղաքականությունների շուրջ բանավեճերում ներգրավվելու և ազդեցություն ունենալու գործիքներ: Ծրագրի շրջանակներում ՔՀԿ-ները կստանան ինչպես կարողությունների ուժեղացման, այնպես էլ մենթորական աջակցություն՝ զարգացնելով բյուջետային հայտերը և պետական ծախսերը վերլուծելու կարողությունները: Բացի այդ, նրանք կունենան կարողություններ իրենց անդամների և շահակիցների անունից իրականացնել շահերի պաշտպանություն՝ կենտրոնանալով թիրախային ոլորտների վրա և կատարել վերահսկողություն բյուջեի կատարողականի նկատմամբ։ Արդյունքում, կբարձրանա հանրային հաշվետվողականությունը, կբարելավվի բյուջետային գործընթացի թափանցիկությունը, կապահովվի քաղաքացիների տեղեկացվածության և մասնակցության բարձրացումը բյուջետային գործընթացներում:
Կոնսորցիումը միավորում է ՔՀԿ-ների զարգացման և ուսուցման մեթոդաբանության (ԻՀԱ), բյուջեի վերլուծության, պարզեցված բյուջեների և ֆինանսական թափանցիկության ոլորտներում (ՏԶՀԿ) հարուստ փորձը, տեղական և կենտրոնական իշխանությունների հետ արդյունավետ երկխոսության (բոլոր երեք գործընկերների) երկարամյա փորձը, ինչպես նաև Չեխիայի Հանրապետության ու ԵՄ բյուջետային գործընթացի մոնիթորինգի, քաղաքացիների բյուջեների և ֆինանսական թափանցիկության ոլորտում (ԱԳՈՐԱ) լավագույն փորձը:

Հատուկ նպատակներ
Ծրագրի ընդհանուր նպատակը՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության մասնակցությամբ ներառական և թափանցիկ բյուջետային գործընթացի խթանումն է:
Ծրագրի հատուկ նպատակը՝ քաղաքացիական հասարակության ընդլայնված մասնակցությունն է պետական բյուջետային գործընթացներին:
Ծրագրի հատուկ նպատակը՝ քաղաքացիական հասարակության ընդլայնված մասնակցությունն է պետական բյուջետային գործընթացներին:
Ակնկալվող արդյունքներ
- Բյուջետային գործընթացին մասնակցելու համար ՔՀԿ-ների բարելավված կարողություններ,
- Քաղաքացիական հասարակության բարձրացված տեղեկացվածութուն բյուջետային գործընթացների և մուտքի կետերի վերաբերյալ,
- Բյուջեի վերլուծության, մոնիթորինգի և շահերի պաշտպանության համար մարդկային ռեսուրսների բարելավված հասանելիություն։

Ծրագրի քարտեզ
26.05.23
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը պաշտպանում է Ենթաոլորտ:
Պետական և հանրային կառավարում Թեմա:
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական Մեկնարկի ամսաթիվ:
08.12.2022 Ավարտի ամսաթիվ:
07.12.2026 ԵՄ ծրագրի համարը:
439-225