Skip to main content

Ստեղծարար աքսելերացիոն ծրագիր (ՍԱԾ)

Նկարագրություն
Ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը (ՍԱԾ) Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ, հիմնական դիմորդ) և Ստեղծարար Հայաստանի (ՍՀ, համադիմորդ) համագործակցությամբ համատեղ կազմված ծրագիր է, որը նպատակ ունի աջակցել Հայաստանի մշակութային և ստեղծարար արդյունաբերության (ՄՍԱ) էկոհամակարգի, ստեղծարար անհատների և ներգրավված գործիչների ու կառույցների զարգացմանը՝ նպաստելով Հայաստանում զարգացող ստեղծարար տնտեսությանը։ Ծրագիրը որդեգրել է համապարփակ ցիկլային մոտեցում՝ սկսած ստեղածարար գաղափարների ձևավորումից մինչև իրականացում և տարածում շուկայում։
Ըստ այդմ, ծրագիրը միտված է բացահայտելու գիտելիքի և հմտությունների պակասի հետևանքով ոլորտում առաջացած խնդիրները ոչ միայն ստեծարար մասնագետների, այլև գործող աջակցության ծառայությունների, կառույցների և ենթակառուցվածքների շրջանում։ Ծրագիրը ընդգրկում է հինգ հիմնական բաղադրիչ․ 1) Ինկուբացիա և աքսելերացիա ստեղծարար անհատների համար (Արտբոքս մշակութային ինկուբատոր), 2) Օժանդակություն ստեծարար ոլորտին աջակցող միավորներին (ՄՍԱ իրազեկման արշավներ և դասընթացների շարք ՄՍԱ-ին առնչվող ծառայությունները խրախուսելու համար), 3) ՄՍԱ ներկայացման միջոցառումներ (ելույթների շարքեր, արտադրանքի իրացման միջոցառումներ, զլմ-ների հետ կապ և այլ միջոցառումներ ուղղված հայկական ՄՍԱ-ի առաջխաղացմանը և համաշխարհային շուկա դուրս գալու հնարավորությունների բարելավմանը),
4) հիմնադրել Հայկական մշակութային խորհուրդ (իրավաբանական կառույցի և համապատասխան առցանց հարթակի ձևավորման և հիմնադրման գործընթաց ՄՍԱ-ի ներքին կապերի ստեղծման և նրանց աջակցության համար),
5) Տարածքներ ստեղծարար ոլորտի համար (ինովացիոն դրամաշնորհներ, ներդրումներ սարքավորումների մեջ և մշակութային կառույցների համար հանգույցների ստեղծում):
Հատուկ նպատակներ
Ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը Հայկական բարեգործական ընդհանուր միության և Ստեղծարար Հայաստանի համագործակցությամբ համատեղ կազմված եռամյա ծրագիր է, որը նպատակ ունի աջակցել Հայաստանի մշակութային և ստեղծարար արդյունաբերության (ՄՍԱ) էկոհամակարգի, ստեղծարար անհատների և ներգրավված գործիչների ու կառույցների զարգացմանը՝ նպաստելով Հայաստանում զարգացող ստեղծարար տնտեսությանը։ Ծրագիրը որդեգրել է համապարփակ ցիկլային մոտեցում՝ սկսած ստեղածարար գաղափարների ձևավորումից մինչև իրականացում և տարածում շուկայում։
1. Հզորացնել ստեծարար անհատների կարողությունները բիզնեսի, ֆինանսների և մարքեթինգի ոլորտներում
2. Մեծացնել ստեղծարար մասնագետների համար ֆինանսավորման և համաշխարային շուկա դուրս գալու հնարավորությունները
3. Լրացնել գոյություն ունեցող ՄՍԱ-ի համար առաջարկվող ծառայություններում առկա բացերը
4. Ուժեղացնել գոյություն ունեցող մշակութային կառույցները և ենթակառուցվածքները
5. Նպաստել ՄՍԱ-ի մասին ընդհանուր իրազեկվածության բարձրացմանը երկրում, և համաշխարհային իրազեկվածությունը հայկական ՄՍԱ-ի գործունեության մասին արտերկրում:
Ակնկալվող արդյունքներ
1) Զգալիորեն բարելավված բիզնես կառավարման և ձեռնարկատիրական կարողություններ (թիրախ - 125 ստեղծարար մասնագետներ և 10 մշակութային կառույցներ)
2) Աջակցող ճյուղերի շրջանում ՄՍԱ-ի ընդհանուր բարելավված իրազեկվածություն միջճյուղային փոխգործակցության և հանրային-մասնավոր երկխոսության միջոցառումների միջոցով (թիրախ - 28 հանրային-մասնավոր երկխոսության միջոցառում, 900 մասնակից)
3) ՄՍԱ գործիչների և նրանց արտադրանքի բարելավված լուսաբանում միջազգային և տեղական լրատվականների կողմից (թիրախ - 100 ՄՍԱ ազդեցիկ գործիչների կողմից 25 առցանց ելույթներ և 60 լրատվական հրապարակումներ)
4) Նոր թվային գործիք հայկական ՄՍԱ խորհրդի և հարթակի միջոցով ոլորտում ներքին կապեր ստեղծելու և նրանց աջակցելու համար (թիրախ - 1 հուսալի գործիք և թվով 6 օրենքի/կարգավորման/փոփոխության նախագիծ նախքան ծրագրի ավարտը)
5) Սարքավորումների և ենթակառուցվածքային ներդրումների միջոցով ավելի որակյալ տարածքների և գործիքների հասանելիություն ստեծարար գործիչների և մշակութային կառույցների համար (թիրախ - 1 Ֆաբլաբ ստեղծարարների համար, 3 ստեղծարար հանգույց, 3 նորարարական դրամաշնորհի հաղթող):
Project documents
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն:
Ենթաոլորտ:
Թեմա:
Մշակույթ, Քաղաքացիական հասարակություն, Երկխոսություն, Թվայնացում, Կրթություն, Ենթակառուցվածքներ, Զբաղվածություն, ԶԼՄ-ներ, Կանայք
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
01.04.2022
Ավարտի ամսաթիվ:
01.04.2025