Skip to main content

Էլեկտրոնային արդարադատության լուծումների մշակում և կիրառում Հայաստանում

Նկարագրություն
Ծրագրի ընդհանուր նպատակն է ձևավորել միասնական էլեկտրոնային արդարադատության հարթակ (հանրային հարթակ, որը հանդիսանում է փոխկապակցված տեղեկատվական համակարգերի և անձանց համար տեղեկատվության փոխանակման համար ապահովում է միասնական մուտք և ընդհանուր բաղադրիչների ամբողջություն հաջող փոխգործակցության համար), ինչը կապահովի փաստաթղթաշրջանառության թվայնացում և էլեկտրոնային արդարադատությանը հասանելիություն։
Էլեկտրոնային արդարադատության հարթակը նպաստելու է վերոնշյալ ոլորտներում գործողությունների կատարմանը, ներառյալ արտաքին հաղորդակցությունը և ներքին աշխատանքային իրավահարաբերությունները, որոնք ընդգրկում է առկա էլեկտրոնային համակարգերը կամ նոր հարթակը։
Սույն հարթակի միջոցով փաստաթղթաշրջանառությունը ամբողջությամբ կատարվելու է էլեկտրոնային եղանակով։
Հատուկ նպատակներ
Ծրագրի ընդհանուր նպատակն է «ձևավորել էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակ, ինչը կապահովի արդարադատության ոլորտում թղթային փաստաթղթաշրջանառության թվայնացումը»։ Էլեկտրոնային արդարադատության համակարգը ընդգրկում է մի շարք ոլորտներ, մասնավորապես՝ դատավարություն, պրոբացիա և քրեկատարողական հիմնարկներ և դատական ակտերի հարկադիր կատարում։ Սույն հարթակի ներդրման արդյունքում արդարադատության ոլորտի լիազոր մարմինները և ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները կշահեն, քանի որ այն կբարձրացնի արդարադատության հասանելիությունը և արդյունավետությունը։
1. Մշակել միասնական էլեկտրոնային արդարադատության հարթակ, որը կապահովի արդարադատության համակարգի թղթային փաստաթղթաշրջանառության ամբողջական թվայնացումը։
Ակնկալվող արդյունքներ
1. Էլեկտրոնային արդարադատության հարթակը ծառայում է որպես բոլոր փոխկապակցված տեղեկատվական համակարգերի կենտրոն և հնարավորություն է տալիս անձին միանալ և ուղարկել/ստանալ տեղեկատվություն մեկանգամյա մուտքի միջոցով:
2. Էլեկտրոնային արդարադատության ընդհանուր բաղադրիչներ, որոնք նպաստում են տարբեր էլեկտրոնային համակարգերի ու էլեկտրոնային արդարադատության հարթակի փոխգործակցելիությանը, ինչը հնարավորություն է տալիս ապահովել արդարադատության և հարթակում առկա էլեկտրոնային ծառայությունների հասանելիությունը։
3․ Էլեկտրոնային արդարադատության հարթակի հաղորդակցությունը և ճանաչելիությունը, ինչպես նաև ծրագրի այլ արդյունքները համապատասխանում են հաղորդկացության և ճանաչելիության պլանին,ինչը պետք է մշակվի սույն խնդրի համար։
Ծրագրի քարտեզ
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն:
Ենթաոլորտ:
Թեմա:
Թվայնացում, Լավ կառավարում, Արդարադատություն
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
15.11.2021
Ավարտի ամսաթիվ:
14.11.2023
Կայքէջ:
N/A
Սոցիալական ցանցեր:
N/A