Skip to main content

«Քաղաքացիական հասարակության շրջանում հանրային հաշվետվողականության ապահովման մեխանիզմների ամրապնդում »

Նկարագրություն
Ծրագիրն իրականացվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հասարակական կազմակերպության կողմից՝ 20 երկրներում՝ Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիքի (EIDHR) ֆինանսավորմամբ։ Գլոբալ ծրագրի նպատակն է՝ ազգային մակարդակում առանձին գործողությունների իրականացման միջոցով նպաստել տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում իշխանությունների հաշվետվողականության բարձրացմանը։
Հատուկ նպատակներ
Ծրագրի նպատակն է ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում ժողովրդավարական հաշվետվողականությանը նպաստելու գործում:

1. ՔՀԿ -ները և շահագրգիռ կողմերը ավելի արդյունավետ են մոբիլիզացված `կրթության ոլորտում քաղաքականության հաշվետվողականության բարելավման և բարեվարքության պահանջների պահպանմանը հետամուտ լինելու համար` թափանցիկության բարձրացման, ջատագովության և ցանցերի ընդլայնման միջոցով:
2. ՔՀԿ -ները և քաղաքացիական հասարակության առավել լայն շրջանակները արդյունավետ կերպով ներգրավում են պատասխանատու կառույցներին խորհրդակցությունների, փոխհատուցման մեխանիզմների, ինչպես նաև կրթական քաղաքականության և բյուջետային ցիկլերի ընթացքում նրանց արձագանքման մոնիթորինգի և վերահսկման իրականացման գործում:
3. ՔՀԿ -ները իրականացնում են արդյունավետ ջատագովություն՝ խորհրդարանական վերահսկողության ուժեղացման, ինչպես նաև հաշվետվողականության ավելի հզոր ժողովրդավարական ինստիտուտների ու մեխանիզմների ստողծման ուղղությամբ `հիմնված համակարգված մոնիտորինգի և թվային տեխնոլոգիաների կիրառմամբ դրանց գործունեության մասին հրապարակային հաշվետվությունների վրա:
Ակնկալվող արդյունքներ
1. ՔՀԿ -ները և քաղաքացիական հասարակությունը առավել լայն շրջանակները ցուցադրում են բարելավված հմտություններ և գիտելիքներ` կրթության ոլորտում պատասխանատու կառույցների արդյունավետ մոնիտորինգ իրականացնելու համար:
2. ՔՀԿ-ները, քաղաքացիական հասարակությունը, երիտասարդությունը և շահագրգիռ այլ խմբեր մոբիլիզացված են` արդյունավետ կերպով մասնակցելու քաղաքականության և բյուջետային գործընթացներին, ինչպես նաև կիրառելու փոխհատուցման մեխանիզմներ և ներգրավվելու կրթության ոլորտում հակակոռուպցիոն մոնիտորինգի իրականացման նախաձեռնություններում։
3. Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության մոնիտորինգի իրականացում և արդյունքների վրա հիմնված առաջարկությունների ներկայացում:
4. Խորհրդարանի և (կամ) վերահսկող այլ կառույցների կողմից իրականացվող հաշվետվողականության գործընթացների, մեխանիզմների և նախաձեռնությունների մոնիտորինգ, որոնք արձագանքող են և իրենց գործունեության շրջանակներում հիմնվում են մոնիտորինգի արդյունքների վրա։
5. Արդյունավետ թվային մոտեցումների և գործիքների ներդրում ` որպես հաշվետվողականության և հակակոռուպցիոն նախաձեռնությունների մաս։
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը պաշտպանում է, Գործընկերություն, որը հզորացնում է
Ենթաոլորտ:
Պետական և հանրային կառավարում, Քաղաքացիական հասարակություն
Թեմա:
Քաղաքացիական հասարակություն, Լավ կառավարում, Կրթություն
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.07.2021
Ավարտի ամսաթիվ:
30.11.2023
Կայքէջ:
www.transparency.am
Սոցիալական ցանցեր:
https://www.facebook.com/TIArmenia