Կազմակերպված հանցավորության դեմ պայքար Արևելյան գործընկերության տարածաշրջանում
Նկարագրություն
«Կազմակերպված հանցավորության դեմ պայքար Արևելյան գործընկերության տարածաշրջանում» ծրագրի հիմնական նպատակն իրավապահ մարմինների գործառնական համագործակցության բարելավումն է Արևելյան հարևանության տարածաշրջանի ներսում և ԵՄ անդամ պետությունների ու ԵՄ ոլորտային գործակալությունների հետ: Ծրագիրը նպատակ ունի ավելացնել գործընկեր երկրների ներգրավվածությունը EMPACT-ի (Եվրոպական բազմամասնագիտական հարթակ՝ ընդդեմ հանցավոր սպառնալիքների) ներքո իրականացվող համատեղ գործողություններում և միջոցառումներում: Արևելյան գործընկերության տարածաշրջանի հետ գործառնական համագործակցության հետագա զարգացման խթանումը լրացուցիչ արժեք է ԵՄ քաղաքականության ցիկլի գործառնական իրականացման համար և բարձրացնում է քաղաքացիների անվտանգությունը ինչպես ԵՄ-ում, այնպես էլ նրա գործընկեր երկրներում: ԵՄ քաղաքականության ցիկլին համապատասխանեցումը փորձի փոխանակման և անհրաժեշտ համակարգման հնարավորություն կտա հանցավորության բոլոր համապատասխան ոլորտներում:
Հատուկ նպատակներ
- Ամրապնդել գործընկեր երկրների ինստիտուցիոնալ գիտելիքներն ու կարողությունները ԵՄ քաղաքականության ցիկլի հանցավորության դեմ պայքարի առաջնահերթ ոլորտներում և ընդլայնել EMPACT-ի շրջանակներում համագործակցությունը.
- Բարձրացնել հետախուզական կարողությունները Արևելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանում.
- Ընդլայնել ԵՄ անդամ պետությունների և գործակալությունների հետ գործառնական համագործակցությունը, այդ թվում` EMPACT-ի միջոցով:

Ակնկալվող արդյունքներ
- EMPACT-ի առաջնահերթ ոլորտներում հանցավորության դեմ պայքարի ամրապնդում և EMPACT-ի շրջանակներում համագործակցության ընդլայնում.
- Արևելյան հարևանության տարածաշրջանի երկրներում հետախուզական տվյալների փոխանակման կարողությունների ընդլայնում.
- ԵՄ անդամ պետությունների և գործակալությունների հետ ընդլայնված գործառնական համագործակցություն, այդ թվում` EMPACT-ի միջոցով:

Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը պաշտպանում է, Գործընկերություն, որը պաշտպանում է Ենթաոլորտ:
Օրենքի գերակայություն և մարդու իրավունքներ, Անվտանգություն և հակամարտություններին արձագանքում Թեմա:
Անվտանգություն EaP Countries:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա Նախագծի կարգավիճակը:
Շարունակական Մեկնարկի ամսաթիվ:
01.07.2020 Ավարտի ամսաթիվ:
30.06.2024 ԵՄ ծրագրի համարը:
416- 376