ԵՄ հանուն բարեվարքության. Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) աջակցությունը Արևելյան գործընկերության երկրներին
Նկարագրություն
Ծրագրի նպատակն է աջակցել ԱլԳ երկրներին փաստահեն հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործում: Ծրագրի խնդիրն է օգտագործել ԲԿԳ հարթակը՝ բաց, մասնակցային և պատասխանատու կառավարմանը և քաղաքացիակենտրոն ծառայություններին ուղղված ռեֆորմների մշակման և իրականացման համար՝ նպաստելով քաղաքացիական ակտիվության և քաղաքացիական հասարակության կայացմանը: Այս նախագիծը համահունչ է ԵՄ-ԱլԳ «20 արդյունք մինչև 2020-ը» նպատակներին, արտացոլում է «2020 թվականից հետո» ԱլԳ քաղաքականության մասին համատեղ հայտարարությունում շարադրված քաղաքական նպատակները և կհամապատասխանեցվի 2020 թվականից հետո ԵՄ-ԱլԳ քաղաքականության երկարաժամկետ նպատակներին: Ծագրի նպատակներին հասնելու համար ԲԿԳ օգտագործելու է տեխնիկական աջակցության, փորձի և գիտելիքի փոխանակման գործիքակազմ: Բացի այդ, դրամաշնորհային աջակցություն է նախատեսված՝ խթանելու համար քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը հակակոռուպցիոն, արդարադատության և պետական կառավարման ոլորտներում քաղաքականության ջատագովման, լավագույն կառավարման մշտադիտարկման և փորձի փոխանակման ասպարեզում: Ծրագիրը նախատեսում է նաև նորարարական դրամաշնորհներ՝ օժանդակելու այնպիսի առցանց գործիքների զարգացմանը, որոնք կաջակցեն կառավարության հաշվետվողականությանն ուղղված քաղաքացիական հասարակության գործառույթների իրականացմանը: Վերջապես, Ծրագրով նախատեսված է բարձր մակարդակի կառավարական փոխգործելիության աշխատանք՝ բարեփոխումներին քաղաքական աջակցություն մոբիլիզացնելու, ինչպես նաև բազմակողմ համագործակցության ամրապնդման ը նպաստելու համար:
Հատուկ նպատակներ
- Նպաստել ԱլԳ երկրների կառավարությունների և քաղաքացիական հասարակության երկխոսությանը՝ հակակոռուպցիոն, արդարադատության և պետական կառավարման ոլորտներում կառավարության բաց բարեփոխումների իրականացումը խթանելու համար:
- Բարձրացնել քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը և աջակցել նոր թվային գործիքներին՝ ՙՙվերևներիՙՙ կոռուպցիան՝ որպես բարեփոխումների առանցքային խոչընդոտ, հաղթահարելու համար:
- Ստեղծել դաշինքներ և աջակցել բարեփոխումների առաջնորդներին կոռուպցիոն ռիսկեր պարունակող հատվածներում, որոնք առավելապես ազդում են քաղաքացիների վրա. ԱլԳ-ում դա կրթության և բիզնեսի բարեվարքությունն է:

Ակնկալվող արդյունքներ
- Քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցություն ԲԿԳ գործողությունների ազգային ծրագրերի մշակմանը և իրականացմանը. Բաց կառավարման բարեփոխումների բարելավված մշտադիտարկում և իրականացում; բարձր մակարդակի քաղաքական աջակցություն առանցքային բարեփոխիչներից և առաջնորդներից:
- Կառավարության և քաղաքացիական հասարակության միջև ուժեղացված երկխոսություն ԲԿԳ բազմաշահառու ֆորումներում; կոռուպցիոն բարձր ռիսկայնության բնագավառներում բարեփոխումների ուղղությամբ աշխատող շահագրգիռ կողմերի բարելավված մասնակցությունը բաց կառավարման քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում. ԱլԳ երկրներում հակակոռուպցիոն բարեփոխումների շուրջ աշխատող կառավարությունն ու քաղաքացիական հասարակությունն ավելի սերտ են համագործակցում:

Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը պաշտպանում է Ենթաոլորտ:
Պետական և հանրային կառավարում, Պետական և հանրային կառավարում, Հանրային կառավարման բարեփոխում Թեմա:
Լավ կառավարում EaP Countries:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է Մեկնարկի ամսաթիվ:
01.05.2020 Ավարտի ամսաթիվ:
30.08.2024 ԵՄ ծրագրի համարը:
416-631