ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարությունը հիմա

Նկարագրություն
«ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Հայաստանում Եվրասիա համագործակցության հիմնադրամը (ԵՀՀ-Հայաստան), «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամի («Ռեստարտ» հիմնադրամ) և Հայաստանում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ-Հայաստան) հետ կոնսորցիումի շրջանակներում իրականացնում են նախագիծը 2021 թ. փետրվարի 1-ից: Ծրագրի տևողությունը 36 ամիս է, որի ընդհանուր բյուջեն կազմում է 500,000 եվրո։

«ԵՄ-ն հանուն երիտասարդների․Ուսանողական ժողովրդավարությունը հիմա» ծրագիրը նպատակ ունի պաշտպանելու երիտասարդների իրավունքները, ինչպես նաև ուժեղացնելու ուսանողների և ուսանողական կազմակերպությունների կարողությունները՝ հանրային գործերում նրանց ներգրավմանը խրախուսելով։

Ծրագիրն անդրադառնում է մարտահրավերների լայն շրջանակի, որոնց հետ բախվում են հայ երիտասարդները, սկսած ուսանողական խորհրդի մանդատների և գործառույթների մասին իրենց անտեղյակությունից, մինչև իրենց՝ նոր կրթական համակարգի զարգացմանն ուղղված քաղաքականության քննարկումներին և մշակմանը նշանակալի մասնակցությունից։ Խոսքը վերաբերում է այնպիսի կրթական համակարգին, որը նպաստում է ակտիվ քաղաքացիական դիրքորոշմանն, հաշվի է առնում ուսանողների ձայնը՝ որպես կրթական հաստատություններում ակտիվ մասնակիցների, ինչպես նաև ուսանողներին ներգրավում է համալսարանի կառավարման գործում։

Ծրագրի նպատակները կիրականացվեն մի շարք փոխկապակցված գործողությունների միջոցով՝ ծրագրի հիմնական շահառուների՝ ուսանողների, երիտասարդների և ուսանողական կազմակերպություների անմիջական ներգրավվածությամբ և մասնակցությամբ։ Ծրագիրը բաղկացած է երեք հիմնական գործողություններից․
ա) Կրթություն / Կարողությունների զարգացում
Կոնսորցիումը Հայաստանում ուսանողների, ուսանողական կազմակերպություների, ոչ-ֆորմալ խմբերի և նախաձեռնություների համար մշակել է կարողություների զարգացման մի շարք գործողություններ՝ ա) «ՌեՖորում» ուսանողական բաց աշխատարան՝ քաղաքացիական ակտիվության, իրավունքների պաշտպանության, երիտասարդական քաղաքականության, կրթական բարեփոխումների հմտություններ զարգացնելու համար, բ) «Մարդամեջ» սոցիալական նորարարության ճամբար՝ հայաստանյան երիտասարդների ստեղծագործական ներուժը խթանելու համար, գ) Քննադատական մտածողության դպրոցներ՝ գոյություն ունեցող կարծրատիպերի հաղթահարման և քննադատական մտածողության հմտությունների զարգացման համար, դ) կազմակերպության զարգացմանն ուղղված մի շարք դասընթացներ. ուսանողական ակտիվիզմ և իրավունքների պաշտպանություն, երիտասարդների կողմից իրականացվող դպրոցի,համալսարանի կառավարում, իրավունքահեն մոտեցում, կառուցելով գաղափարական հետաքրքրության ցանցեր,համայնքներ և գենդերային հարցերի վերաբերյալ իրազեկվածություն, ե) հետազոտական մեթոդաբանության և իրագործման դասընթացներ, հաղորդակցության և ջատագովության/ադվոքասիի վերաբերյալ։ Ավելին, երկու ուսուցողական այց կկազմակերպվի դեպի Տարտու (Էստոնիա) և Գրոնինգեն (Նիդեռլանդներ), ինչպես նաև այցին մասնակցող ուսանողների կողմից երկու ուսումնասիրություններ կիրականացվեն ուսանողական ժողովրդավարության և ուսանողակենտրոն կրթության ոլորտներում՝ հիմնվելով միջազգային փորձի վրա։
բ) Ենթադրամաշնորհներ / ենթապայմանագրեր
Կոնսորցիումն ենթադրամաշնորհներ/ենթապայմանագրեր կտրամադրի ուսանողական ՔՀԿ-ներին, նախաձեռնություններին և ոչ ֆորմալ խմբերին՝ ծրագրի նպատակներին զգալիորեն աջակցող առաջարկությունների համար։ Մրցակցային ենթադրամաշնորհային ֆոնդով կֆինանսավորվի առնվազն քսան ծրագիր, որոնք կիրականացվեն Երևանում գտնվող առնվազն երեք համալսարաններում և մարզային երկու համալսարաններում։ Չնայած մրցույթի հատուկ թեմաներն ու առաջնահերթությունները կմշակվեն՝ հիմնվելով ծրագրի իրականացման նախնական փուլի վրա, այնուամենայնիվ իրավունքների պաշտպանությունը, փաստերի հիման վրա քաղաքականության մշակումը, կոռուպցիայի դեմ պայքարի և ուսանողական ինքնակազմակերպումը կլինեն մրցույթի հատկանշական առաջնահերթությունները։ Ի հավելումն այս ամենի, «ՌեՖորում» բաց աշխատարանից հետո ուսանողական նախաձեռնությունները կստանան ֆինանսական աջակցություն, որը, բացի պրակտիկ արդյունքներից նաև մասնակիցների միջև կստեղծի համագործակցություն և կապեր։ «Մարդամեջ» սոցիալ-նորարական ճամբարի արդյունքում կֆինանսավորվեն հինգ նորարարական էլեկտրոնային գործիքների զարգացմանն ուղղված ծրագրեր։
գ) Ջատագովություն (Ադվոքասի)
ԵՀՀ-ն և «Ռեստարտ» հիմնադրամը կմշակեն ամենառաջնահերթ թեմաները և ծրագրի շահառուները կներգրավվեն քաղաքականության մշակման, օրենքի բարելավման փաթեթների գործընթացին՝ հիմնվելով Հայաստանում իրականացվող դասընթացների, ենթադրամաշնորհների և ուսանողական այցելությունների վրա։ Աշխատանքային խմբեր կձևավորվեն, որտեղ քաղաքականություն մշակող փորձագետներ, ինչպես նաև այլ հետաքրքրված շահառուները (ենթադրամաշնորհառուները, քննադատական մտածողության դպրոցի, «Մարդամեջ»-ի, և կարողությունների զարգացման միջոցառումների մասնակիցները) կներգրավվեն այդ աշխատանքներին։ Այս աշխատանքային խմբերը կաշխատեն ընտրված թեմաների շուրջ և կմշակեն քաղաքականության և օրենքի բարելավմանն ուղղված առաջարկություններ։ Կոնսորցիումի կողմից ամենաքիչը երեք քաղաքականության/օրենքի բարելավման առաջարկություններ կմշակվեն, որում ակտիվորեն կներգրավվեն ծրագրի շահառուները ՝ ընդգրկելով 100 որոշում կայացնողների , ներառյալ ԿԳՍՄ նախարարության, Ազգային ժողովի (ԱԺ) և երեք երևանյան, երկու մարզային համալսարանների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչների, արհմիությունների և գործարար միավորումների։
Հատուկ նպատակներ
Բարելավել ուսանողների ինքնակազմակերպումը և ժողովրդավարական կառավարումը Հայաստանի բուհերում:
Բարելավել ուսանողների, ուսանողական կազմակերպությունների և երիտասարդական ՔՀԿ-ների մասնակցությունն ուսանողների և երիտասարդների հետ կապված քաղաքականությունների մշակմանը:
Ակնկալվող արդյունքներ
Ակնկալվող արդյունքները

• Ուսանողների, ուսանողական կազմակերպությունների և երիտասարդական ՔՀԿ-ների կարողությունների բարձրացում՝ քննադատական մտածողության, կազմակերպական և սոցիալական հմտությունների, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների ոլորտներում: Ավելի քան 400 երիտասարդներ, ներառյալ ուսանողներ և ուսանողական կազմակերպություներ կընդլայնեն իրենց գիտելիքներն ու հմտությունները կազմակերպչական զարգացման, ջատագովության/ադվոքասիի, իրավունքի պաշտպանության, համալսարանի մասնակցային կառավարման և ուսանողակենտրոն կրթության մշակման ոլորտներում։ Վաթսուն երիտասարդներ Հայաստանի բոլոր մարզերից կուսուցանվեն՝ ինչպես զարգացնել առցանց և օֆլայն գործիքներն, որոնք կխթանեն ուսանողական ինքնակազմակերպման նոր և նորարարական ձևերին, կրթությանը, քաղաքացիական ներգրավմանը, համալսարանի կառավարման մասնակացությանը, որոշումների կայացմանը և քաղաքականությունների զարգացմանը։ Կմշակվեն 3-5 նորարարական էլեկտրոնային գործիքներ՝ ուսանողական ինքնակազմակերպման որակի բարձրացման, համալսարանների թափանցիկության, հաշվետվողականության և ուսանողների՝ ջատագովության/ադվոքասիի, քաղաքականությունների մշակման և համալսարանական կառավարմանը մասնակցելու համար։ Մարզային համալսարաններից 150-200 ուսանողներ, երիտասարդ ակտիվիստներ և ուսանողական, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ կզարգացնեն քննադատական մտածողության և վերլուծական կարողությունները։

• Կբարելլավվի ուսանողների, ուսանողական կազմակերպությունների և երիտասարդական ՔՀԿ-ների մասնակցությունը երիտասարդներին և ուսանողներին վերաբերող քաղաքականության մշակմանը։ Ուսանողական նախաձեռնությունների միջոցով ուսանողական ժողովրդավարության, համալսարանական անկախության, և ուսանողակենտրոն կրթությանը վերաբերող 10 առաջնահերթ թեմաներ կվերհանվեն և կհասցեագրվեն։ Ուսանողական ժողովրդավարության, ուսանողակենտրոն կրթության ոլորտի վերաբերյալ ուսանողների կողմից կիրականացվեն 2 ուսումնասիրություն և առաջարկություն՝ հիմնված միջազգային փորձի վրա։ Ամենաքիչը 20 ենթադրամաշնորհներ կտրամադրվեն՝ ուսանողական ժողովրդավարության, բարձրագույն կրթության հաստատությունների և աշխատաշուկայի միջև կապի, քաղաքականությունների և իրավական վերլուծության, ուսանողների իրավունքների պաշտպանության (ներառյալ հավասարության հարցերը) և այլ ուղղություններ զարգացնելու համար։ Երիտասարդներին վերաբերող ամենաքիչը երեք քաղաքականություններ/օրենսդրական բարելավմանն ուղղված առաջարկություններ կմշակվեն և կներկայացվեն ավելի քան 50 օրենսդիր և գործադիր (ներառյալ կրթության համակարգը) մարմինների պատասխանատուներին:
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը հզորացնում է
Ենթաոլորտ:
Երիտասարդական մասնակցություն և առաջնորդություն
Թեմա:
Երիտասարդություն
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
01.02.2021
Ավարտի ամսաթիվ:
31.01.2024
Իրականացնող կազմակերպություն:
Eurasia Partnership Foundation, Armenia (EPF Armenia)
Սոցիալական ցանցեր:
https://www.facebook.com/EPFArmenia
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով: ©Եվրոպական միություն, 2022