Skip to main content

Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության․ Սոցիալական ձեռներեցության և սոցիալական ներդրումների զարգացում Արևելյան գործընկերության և Ռուսաստանի միջև տնտեսական և սոցիալական համագործակցության նպատակով

Նկարագրություն
Ծրագիրը նպատակ ունի նպաստել Արևելյան գործընկերության տարածաշրջանում սոցիալական ձեռներեցության համար ավելի բարենպաստ էկոհամակարգի կառուցմանը։ Դա տեղի կունենա իրազեկության բարձրացման, սոցիալական նորարարության խթանման և քաղաքականություն մշակող ու որոշումներ կայացնող տարբեր շահագրգիռ կողմերի հետ համապատասխան փոխանակումների միջոցով, ինչը, ի վերջո, կհանգեցնի տարածաշրջանում սոցիալական ներդրողների ու սոցիալական ձեռնարկատերերի թվի ավելացմանը և համագործակցության ամրապնդմանը: Արդյունքում, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և սոցիալական ձեռնարկությունները կօգտվեն սոցիալական ներդրումներից` կայուն դառնալու և դրական սոցիալական ազդեցություն ունենալու համար: Տարածաշրջանում վենչուրային բարեգործական հիմնադրամներ ստեղծելու համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելուց զատ, ծրագիրը հատուկ բաղադրիչներ կներառի Հայաստանի համար: Հայաստանյան բաղադրիչը, որը մշակվել է Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությամբ, կներառի սոցիալական ձեռնարկություններին COVID-19-ի հետ կապված շտապ աջակցության ֆոնդ, ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրեր, ինչպես նաև սոցիալական նորարարական մրցույթներ՝ ուղղված սոցիալական բիզնեսի նոր մոդելների խթանմանը:
Հատուկ նպատակներ
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի բարելավմանը։
Գործողության հատուկ նպատակներն են.
- ԱլԳ երկրներում և Ռուսաստանում սոցիալական ներդրողների քանակի ավելացում.
- ԱլԳ երկրների և Ռուսաստանի միջև սոցիալական ձեռներեցության ոլորտում տարածաշրջանային և տեղական մակարդակի համագործակցության ընդլայնում.
- Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և սոցիալական ձեռնարկությունների հմտությունների, գործարար ունակությունների որակական աճ՝ Հայաստանում իրականացված ինկուբացիոն/աքսելերացիոն գործողությունների շնորհիվ.
- Սոցիալական նորարարության և նոր բիզնես-մոդելների խթանում սոցիալական ձեռնարկությունների և նպատակային բիզնեսների ֆինանսավորման նպատակով։
Ակնկալվող արդյունքներ
- Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և սոցիալական ձեռնարկությունների հմտությունների, բիզնես ունակությունների որակական աճ
- Սոցիալական ներդրողների քանակի ավելացում
- Սոցիալական ձեռներեցության ոլորտում տարածաշրջանային և տեղական մակարդակի համագործակցության ընդլայնում
- Հանրային ոլորտի, սոցիալական ձեռներեցների և ներդրողների համագործակցության ակտիվացում
- Սոցիալական նորարարության և նոր բիզնես-մոդելների խթանում սոցիալական ձեռնարկությունների և նպատակային բիզնեսների ֆինանսավորման նպատակով։
Project documents
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
Videos
Sample of SIA 2022 Participant 90-Second Pitch Videos for Community Voting (total 8 videos)
Social entrepreneurs talks #4 (Azerbaijan)
Social entrepreneurs talks #5 (Azerbaijan)
Social entrepreneurs talks #5 (Azerbaijan)
Impact Fund Georgia - Action
Best Practicies_Moldova_SE_EcoRazeni
Social entrepreneurs talks #4 (Azerbaijan)
Social Entrepreneurship Animation
Azerbaijani Socks
Café Mziuri
Armenian Camp
HDIF - Homeland Development Initiative Foundation
Best practices_Café Mziuri
Social entrepreneurs talks #3 (Azerbaijan)
Social entrepreneurs talks #3 (Azerbaijan)
Social entrepreneurs talks #2 (Azerbaijan)
Social entrepreneurs talks #2 (Azerbaijan)
Social entrepreneurs talks #1 (Azerbaijan)
Social entrepreneurs talks #1 (Azerbaijan)
Sarvor Subgrantee Video
Sarvor Subgrantee Video Material
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը ստեղծում է
Ենթաոլորտ:
Զբաղվածություն և ձեռներեցություն
Թեմա:
Զբաղվածություն, Բիզնես
EaP Countries:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
01.09.2020
Ավարտի ամսաթիվ:
31.08.2025
Սոցիալական ցանցեր:

ԵՄ ծրագրի համարը:
419-426