Skip to main content

ԵՄ առողջապահական անվտանգության նախաձեռնություն

Նկարագրություն
ԵՄ առողջապահական անվտանգության նախաձեռնությունն ուղղված է տարածաշրջանում կոմպետենտ կադրերի պատրաստմանը՝ փոխանցվող հիվանդությունների հետ կապված մարտահրավերների կանխարգելման և վերահսկման համար, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը` անդրսահմանային առողջապահական անվտանգության սպառնալիքների դեմ պայքարի համար։
Հատուկ նպատակներ
Նախաձեռնության ընդհանուր նպատակը առողջապահական անվտանգությանը նպաստելն է` պաշտպանելով ԵՄ հարևանության երկրների քաղաքացիներին վարակիչ հիվանդություններից առաջացող անդրսահմանային առողջապահական սպառնալիքներից:

Նախաձեռնության կոնկրետ նպատակները հանգում են հետևյալին.
- Ամրապնդել գործընկեր երկրների՝ առողջապահական սպառնալիքներին արձագանքելու հմտություններն ու ինստիտուցիոնալ մեխանիզմները․
- Աջակցել ԵՄ-ի և գործընկեր երկրների միջև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող առողջապահական անվտանգության սպառնալիքների շուրջ անդրսահմանային համագործակցությանը` տեղեկատվության, լավագույն փորձի և քաղած դասերի փոխանակման միջոցով:
Ակնկալվող արդյունքներ
- MediPIET-ի՝ որպես դաշտային համաճարակաբանության ուսուցման ծրագրի (FETP) շարունակություն և հետագա զարգացում․
- Ավելի ուժեղ ազգային համակարգեր և կարողություններ, որոնք անհրաժեշտ են վարակիչ հիվանդություններից եկող սպառնալիքները արդյունավետ գնահատելու, հայտնաբերելու, արձագանքելու և կանխելու համար․
- Գործընկեր երկրների աստիճանական ինտեգրում Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) աշխատանքներում․
- Պատրաստվածության, արձագանքման և արտակարգ իրավիճակների գործողությունների ուղղությամբ տարածաշրջանային համագործակցության ընդլայնում:

Նախաձեռնության գործունեությունը կազմակերպված է տարբեր աշխատանքային փաթեթների շուրջ.
1. Բուժանձնակազմի կարողությունների զարգացում.
- Ուսումնական նյութերի և կարիքների վերլուծություն․
- Կրթաթոշակառուների երկու հաջորդական խմբերի ուսուցում՝ երկրների դաշտային համաճարակաբանական կարողություններին աջակցելու համար․
- MediPIET ցանցի ամրապնդում՝ նպաստելով ցանցի նկատմամբ հետաքրքրության առաջացմանը և ուսուցման որակի պահպանմանը.
- MediPIET-ի ուսումնական մոդուլների թվայնացում՝ օգտագործելով ECDC-ի առցանց հարթակները․
- Կայունության ամրապնդում` ուսուցման կասկադի էֆեկտ ստեղծելով գործընկեր երկրներում:
2. Համաճարակային հետախուզություն, ռիսկերի գնահատում, պատրաստվածություն և արձագանք.
- Գործընկեր երկրների կարողությունների գնահատում` հետևելով ECDC-ի ընթացակարգերին և մեթոդաբանություններին․
- Համաճարակային հետախուզության ամրապնդում գործընկեր երկրներում․
- Գործընկեր երկրների փորձագետների՝ ռիսկերի համապարփակ գնահատում իրակնացնելու կարողությունների ամրապնդում․
- Հանրային առողջապահական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման ներդաշնակության մակարդակի բարձրացում:
3. Ինտեգրում ECDC համակարգերո, գիտելիքների փոխանակում և ցանցերի ստեղծում.
- Գործընկեր երկրների ինտեգրում ECDC-ի համակարգերի և գործիքների մեջ.
- ECDC-ի հանրային առողջապահության հարցերով ազգային համակարգողների ամենամյա հանդիպումներին դիտորդի կարգավիճակի տրամադրում․
- Հանրային առողջապահությանն առնչվող թեմաների շուրջ գիտելիքների փոխանակում:
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը կանաչեցնում է, Գործընկերություն, որը պաշտպանում է
Ենթաոլորտ:
Առողջապահություն, Անդրսահմանային համագործակցություն և սահմանային կառավարում
Թեմա:
Առողջապահություն, Անդրսահմանային համագործակցություն
EaP Countries:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
01.01.2020
Ավարտի ամսաթիվ:
31.12.2024
Սոցիալական ցանցեր: