Skip to main content

Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում

Նկարագրություն
Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) աջակցում է իր անդամ պետություններին կիրառելու մարդու իրավունքների եվրոպական չափանիշները ներպետական մակարդակում՝ կարողությունների զարգացման, լավագույն գործելակերպերի փոխանակման և օրենսդրության վերանայման միջոցով: Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումները շարունակական բնույթ են կրում և նպատակ են հետապնդում համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը եվրոպական չափանիշներին:
Հատուկ նպատակներ
Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում եվրոպական չափանիշներին համահունչ ամրապնդել երաշխիքները քրեական վարույթում:
Ծրագիրը նպաստում է քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումների առաջընթացին՝ տրամադրելով օրենսդրական, մեթոդաբանական և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանն ուղղված օժանդակություն: Տրամադրվում է փորձագիտական աջակցություն արդարադատության ոլորտի հիմնական շահակիցների կողմից քրեական ոլորտի օրենսդրության քաղաքականության ձևակերպման և կիրառության գործընթացում:
Սա ներառում է նաև Արդարադատության ակադեմիայում դատավորներին և դատական ծառայողներին վերապատրաստելու, ինչպես նաև քրեական արդարադատության ոլորտի կառույցների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանն ուղղված գործողություններ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ԵԽ մշտադիտարկման մեխանիզմների կողմից արձանագրված հիմնախնդիրներին: Դրանք ներառում են, ի թիվս այլոց, վատ վերաբերմունքի և անպատժելիության կանխարգելումը, նախնական կալանքի կիրառությունը, դատավարական երաշխիքները քրեական վարույթում և այլն: Ծրագիրը նպաստում է եվրոպական չափանիշների վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև, հայաստանյան շահակիցների հետ միասին աշխատելով, փորձում է գտնել օրենսդրական և գործնական լուծումներ, որոնք առավելագույնս համահունչ կլինեն եվրոպական չափանիշներին:
Ակնկալվող արդյունքներ
Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում`
1. Քրեական ոլորտի արդարադատության քաղաքականությունն ու պրակտիկան առավել կհամապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին,
2. Կխթանվի ներպետական դատական պրակտիկայի ներդաշնակեցումը նախադեպային իրավունքին,
3. Կամրապնդվեն Արդարադատության ակադեմիայի կարողությունները` քրեական արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում դատավորներին, դատավորների թեկածուներին և դատավորների օգնականներին վերապատրաստելու համար:
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը պաշտպանում է, Գործընկերություն, որը պաշտպանում է
Ենթաոլորտ:
Օրենքի գերակայություն և մարդու իրավունքներ, Պետական և հանրային կառավարում
Թեմա:
Արդարադատություն, Մարդու իրավունքներ, Լավ կառավարում
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.01.2019
Ավարտի ամսաթիվ:
28.02.2023