Skip to main content

Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը

Նկարագրություն
«Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանում դատական իշխանության անկախությունը, իրավական ընթացակարգերի արդյունավետությունն ու արդարադատության մատչելիությունը՝ տրամադրելով աջակցություն սահմանադրական բարեփոխումներին հաջորդող իրավական ոլորտի բարեփոխումների, դատական ոլորտին և կարգապահական վարույթին առչնվող իրավական ակտերի մշակման գործընթացում, ինչպես նաև Հայաստանում ամրապնդել հաշտարարության և արբիտրաժի կիրառումը Եվրոպայի խորհրդի հանձնարարականների և չափորոշիչների համաձայն:

Ծրագրի ակնկալվող արդյունքներն են՝

Արդյունք 1-ին.
դատական իշխանությանն առնչվող ներպետական իրավական ակտերը կմշակվեն և կիրականացվեն Եվրոպայի խորհրդի չափորոշիչների համաձայն:

Արդյունք 2-րդ.
Ծրագրի աջակցության շնորհիվ կամրապնդվի դատավորների ինքնակառավարման մարմինների, մասնավորապես նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի և Դատավորների ընդհանուր ժողովի թափանցիկ և արդյունավետ աշխատանքը:

Արդյունք 3-րդ.
կամրապնդվի դատարաններից օգտվելու հավասար հնարավորությունները և իրավական որոշակիությունը, ինչպես նաև կբարձրացվի դատարանների կառավարման և աշխատանքի իրականացման արդյունավետությունը՝ Եվրոպայի խորհրդի չափորոշիչների համաձայն:

Արդյունք 4-րդ.
Հայաստանում կբարելավվի արբիտրաժի և հաշտարարության գործնական կիրառությունը՝ հասարակության համար դատարաններից օգտվելու գործընթացը հեշտացնելու, ինչպես նաև դատական գործերի կուտակումը նվազեցնելու և ընդհանուր տնտեսական աճ ապահովելու նպատակով:
Հատուկ նպատակներ
Ծրագրի հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանում դատական իշխանության անկախությունը, իրավական ընթացակարգերի արդյունավետությունն ու արդարադատության մատչելիությունը՝ տրամադրելով աջակցություն սահմանադրական բարեփոխումներին հաջորդող իրավական ոլորտի բարեփոխումների, դատական ոլորտին և կարգապահական վարույթին առչնվող իրավական ակտերի մշակման գործընթացում, ինչպես նաև Հայաստանում ամրապնդել հաշտարարության և արբիտրաժի կիրառումը Եվրոպայի խորհրդի հանձնարարականների և չափորոշիչների համաձայն:
Ակնկալվող արդյունքներ
Ծրագրի ակնկալվող արդյունքներն են՝

Արդյունք 1-ին.
դատական իշխանությանն առնչվող ներպետական իրավական ակտերը կմշակվեն և կիրականացվեն Եվրոպայի խորհրդի չափորոշիչների համաձայն:

Արդյունք 2-րդ.
Ծրագրի աջակցության շնորհիվ կամրապնդվի դատավորների ինքնակառավարման մարմինների, մասնավորապես նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի և Դատավորների ընդհանուր ժողովի թափանցիկ և արդյունավետ աշխատանքը:

Արդյունք 3-րդ.
կամրապնդվի դատարաններից օգտվելու հավասար հնարավորությունները և իրավական որոշակիությունը, ինչպես նաև կբարձրացվի դատարանների կառավարման և աշխատանքի իրականացման արդյունավետությունը՝ Եվրոպայի խորհրդի չափորոշիչների համաձայն:

Արդյունք 4-րդ.
Հայաստանում կբարելավվի արբիտրաժի և հաշտարարության գործնական կիրառությունը՝ հասարակության համար դատարաններից օգտվելու գործընթացը հեշտացնելու, ինչպես նաև դատական գործերի կուտակումը նվազեցնելու և ընդհանուր տնտեսական աճ ապահովելու նպատակով:
Beneficiaries
Promoting judicial independence, the effectiveness of legal proceedings and access to justice in Armenia, enhancing the application of mediation and arbitration. MoJ, NA, judicial institutions, Chamber of Advocates, mediators, arbitrators, CSOs
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը պաշտպանում է
Ենթաոլորտ:
Օրենքի գերակայություն և մարդու իրավունքներ
Թեմա:
Արդարադատություն
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.01.2019
Ավարտի ամսաթիվ:
28.02.2023