Skip to main content

ԵՄ-Ն Ի ՆՊԱՍՏ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ. Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության փորձնական ծրագիր

Նկարագրություն
Ծրագիրը նախատեսված է բարելավելու բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (անգլ. միասին՝ STEM) դասավանդումը Հայաստանի ընտրված մարզ(եր)ի դպրոցներում: Հետագայում, ձեռք բերված փորձի հիման վրա, ՀՀ ԿԳՄՍ նախարարության վերահսկողությամբ՝ ծրագիրը կտարածվի հանրապետության բոլոր դպրոցներում՝ բարելավելու Հայաստանի միջնակարգ կրթության որակը:
Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը վերամշակելու 5-12-րդ դասարաններում նշված առարկաների ուսումնական ծրագրերը, դրանց առնչվող մանկավարժական նյութերը՝ դասագրքերը, ուսուցչի ուղեցույցները, նաև քննությունները կամ քննական ցուցումները՝ օգտագործելով արդիական մեթոդներ և տեխնոլոգիաներ, ինչպես նաև զարգացնելով Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) կարողությունները:
Հատուկ նպատակներ
Ծրագրի նպատակն է վերամշակել 5-12-րդ դասարաններում STEM առարկաների ուսումնական ծրագրերը, դրանց առնչվող մանկավարժական նյութերը՝ դասագրքերը, ուսուցչի ուղեցույցները, նաև քննությունները կամ քննական ցուցումները՝ օգտագործելով արդիական մեթոդներ և տեխնոլոգիաներ, ինչպես նաև զարգացնել Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) կարողությունները:
Ակնկալվող արդյունքներ
Ծրագիրն ունի երկու բաղադրիչ: Առաջինն ուղղված է աջակցելու ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը.
• լրամշակելու և վերամշակելու 5-12-րդ դասարանների բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (STEM) առնչվող նյութերը՝
 տվյալ առարկաների գծով ՀՀ հանրակրթության ուսումնական ծրագրերը,
 դրանց առնչվող մանկավարժական նյութերը՝ դասագրքերը, ուսուցչի ուղեցույցները, նաև քննությունները կամ քննական ցուցումները,
• Հայաստանի ընտրված մարզ(եր)ում վերապատրաստելու ուսուցիչներին` լրամշակված և վերամշակված նյութերի ու դրանցով աշխատելու առաձնահատկությունների շուրջ,
• գործարկելու այդ ուսումնական ծրագրերն ու դրանց առնչվող մանկավարժական նյութերը՝ դասագրքերը, ուղեցույցները Տավուշի մարզում (հնարավոր է նաև Շիրակի մարզում՝ ֆինանսական միջոցների առկայության դեպքում),
• գնահատելու դրանց կիրառման փորձը և տալու դրանց համատարած կիրառման առաջարկներ:
Ծրագրի երկրորդ բաղադրիչն ուղղված է զարգացնելու կրթության որակի վրա ազդող առանցքային քաղաքականությունը ձևակերպելու և կառավարելու ԿԶՆԱԿ-ի կարողությունները դասընթացներով և նման այլ միջամտություններով:
Ծրագրի քարտեզ
Curriculum Workshop
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը ստեղծում է
Ենթաոլորտ:
Կրթություն, հետազոտություններ և նորարարություններ
Թեմա:
Կրթություն, Հետազոտություններ և նորարարություններ
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
23.12.2018
Ավարտի ամսաթիվ:
22.12.2022
Սոցիալական ցանցեր:

ԵՄ ծրագրի համարը:
404-659