«EUtopia?». վերապատրաստման դասընթաց՝ նախատեսված Արեւելյան գործընկեր երկրների երիտասարդական աշխատողների համար

ՍԱԼՏՈ Արեւելյան Եվրոպա եւ Կովկաս ռեսուրսային կենտրոնը հրավիրում է Արեւելյան գործընկերության երկրներից երիտասարդական աշխատողներին, երիտասարդ առաջնորդներին, երիտասարդական նախագծերի ղեկավարներին եւ երիտասարդական քաղաքականություն մշակողներին մասնակցելու «EUtopia?» վերապատրաստման դասընթացին։
Դասընթացի շրջանակներում կուսումնասիրվեն բազմազանությանը, ժողովրդավարական արժեքներին, սոցիալական համախմբվածությանը եւ աշխարհաքաղաքական եւ սոցիալական փոխակերպումների արդյունքում փոփոխվող Եվրոպայում երիտասարդական աշխատանքի դերին վերաբերող հարցեր։
Միջոցառումը նախատեսված է 2026 թվականի սեպտեմբերի 21-25-ը եւ տեղի կունենա Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում։
Դասընթացի նպատակն է ամրապնդել երիտասարդական աշխատանքի ոլորտի մասնագետների կարողությունները՝ Եվրոպայում տեղի ունեցող ներկայիս փոփոխությունները հասկանալու եւ բազմազանությունը, ներառումը, ժողովրդավարական մասնակցությունը եւ սոցիալական համախմբվածությունը խթանելու համար։
Դասընթացն օգտագործում է ոչ ֆորմալ կրթության մեթոդներ, ներառյալ փորձառական ուսուցումը, երկխոսությունը, փոխադարձ փոխանակումը, սիմուլյացիաները եւ սեմինարները: Մասնակիցներին խրախուսվում է ակտիվորեն մասնակցել եւ կիսվել իրենց փորձով:
Արեւելյան գործընկերության երկրներից մասնակիցներից մասնակցության վճար չի պահանջվի։ Խնդրում ենք կապվել ձեր ազգային գործակալության կամ ՍԱԼՏՈ ռեսուրսների կենտրոնի հետ՝ պարզելու համար, թե արդյոք նրանք կհոգան ձեր ճանապարհորդության ծախսերը։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 9-ն է։
Իմացիր ավելին
«EUtopia?». վերապատրաստման դասընթաց՝ նախատեսված Արեւելյան գործընկեր երկրների երիտասարդական աշխատողների համար նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։
Նորություններ

Թիմ Եվրոպան վերահաստատում է իր երկարաժամկետ գործընկերությունը և խոստանում շարունակական աջակցություն Հայաստանին

EU budget for 2027: Council gives final green light

DigiTec 2026. ԵՄ աջակցությամբ Հայաստանում մեկնարկում են ստարտափների հարթակ և կիբեռանվտանգության կենտրոն

«Էրազմուս+» 2027. ավելի քան 5,3 մլրդ եվրո՝ ընդլայնված հնարավորությունների համար
