Skip to main content

EU4Culture. Շարժունության ծրագրի բաց կանչ արվեստագետների և մշակույթի ոլորտի մասնագետների համար

ԵՄի կողմից ֆինանսավորվող EU4Culture նախագիծը հայտարարում է շարժունության դրամաշնորհների իր առաջին կանչը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի արվեստագետներին և մշակույթի ոլորտի մասնագետներին աջակցելու համար:

Առաջին կանչը մեկնարկում է 2022 թվականի հունվարի 31-ին և բաց է պրակտիկայի, ճանաչողական այցերին, կոնֆերանսներին, մասնագիտական զարգացմանն ու գիտելիքի փոխանակմանը, ինչպես նաև միջմշակութային երկխոսությունը խթանող այլ միջոցառումներին մասնակցելու համար:

Կանչը կաջակցի շարժունության 3 տեսակների.

  1. Կարճաժամկետ (7-10 օրացուցային օր) – մինչև €1,500
  2. Միջնաժամկետ (մինչև 5 շաբաթ) – մինչև €3,500
  3. Երկարաժամկետ (մինչև 12 շաբաթ) – մինչև €5,000

Շարժունության նախագծերը կարող են իրականացվել 2022 թվականի հունիսից մինչև 2023 թվականի հունիսը Եվրամիության անդամ երկրներում, ԵՄ գործընկեր երկրներում և եվրոպական այլ երկրներում:

Ո՞վ կարող է դիմել

18 տարեկանից բարձր տարիքի մշակույթի բոլոր ոլորտների արվեստագետներ կամ մշակութային մասնագետներ, ովքեր քաղաքացիներ են և ունեն օրինական բնակության կարգավիճակ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայի Հանրապետությունում կամ Ուկրաինայում, կամ ԱլԳ երկրների օրինական բնակիչներ են:

Ինչպե՞ս դիմել

Դիմորդները պետք է պատրաստեն միջազգային շարժունության գործողությունների պլան և բյուջե՝ օգտագործելով առցանց հայտի ձևը և այն ներկայացնեն Գյոթե Դիմումի Պորտալի՝  Goethe Application Portal (GAP) միջոցով:

Բաց կանչի վերջնաժամկետը 2022 թվականի ապրիլի 8, ժամը 18:00 -ն է (տեղական ժամանակ):

Շարժունության դրամաշնորհային ծրագրի նպատակն է՝ ամրապնդել ԱլԳ գործընկեր երկրներում արվեստագետների և մշակութային մասնագետների միջմշակութային երկխոսությունը և գիտելիքների փոխանակումը, աջակցել նրանց մասնագիտական շարժունությանը և կապեր ստեղծել նրանց միջև՝ աջակցելով միջազգային համագործակցությանը: Ընդհանուր առմամբ, EU4Culture-ը 2022-2024 թվականների ընթացքում կհայտարարի շարժունության դրամաշնորհների վեց մրցույթ և կտրամադրի մինչև 250 անհատական դրամաշնորհ:

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EU4Culture նախագիծն իրականացվում է Գյոթե ինստիտուտի (առաջատար), Չեխական կենտրոնների, Դանիական մշակութային ինստիտուտի, Վրաստանի ֆրանսիական ինստիտուտի կողմից:

Հարցերի դեպքում դիմել EU4Culture ծրագրի հայաստանյան ազգային կոորդինատոր

Մարինե Կարոյանին՝ Marine.Karoyan.extern@goethe.de