Skip to main content

Քաղաքացիական հասարակության կրթաթոշակի ծրագիրը մեկնարկում է 2027 թ-ի դիմումների ընդունումը

06/11/2026

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության հիմնադրամը մեկնարկում է 2027 թվականի քաղաքացիական հասարակության կրթաթոշակի ծրագրի համար դիմումների ընդունումը: Ծրագիրը բաց է Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից քաղաքացիական հասարակության ակտիվիստների համար: Դիմորդները պետք է լինեն առնվազն 18 տարեկան և կարող են բնակվել աշխարհի ցանկացած վայրում:

Կրթաթոշակները կոչված են աջակցելու այն նախագծերին, որոնք նպաստում են քաղաքացիական ներգրավվածության ամրապնդմանը և դրական փոփոխություններ են բերում Արևելյան գործընկերության տարածաշրջանի համայնքներում: Առաջարկվող միջոցառումները կարող են կենտրոնանալ տնտեսական կայունության, օրենքի գերակայության, շրջակա միջավայրի պահպանության, թվայնացման, սոցիալական արդարադատության կամ մասնակցային որոշումների կայացման թեմաների վրա:

Հաջողակ դիմորդները կստանան միջինը 5000 եվրո ֆինանսական աջակցություն, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն և միջազգային միջոցառումներին և շրջանավարտների հանդիպումներին մասնակցելու հնարավորություններ։

Ծրագիրն աջակցություն է առաջարկում երկու կատեգորիաներում՝ «Համայնքային ակտիվություն» և «Քաղաքացիական թվային տեխնոլոգիաներ»: Քանի որ դիմորդները կարող են ներկայացնել միայն մեկ դիմում, նրանք պետք է լավ մտածեն, թե դիմումի որ տեսակն է ամենից շատ համապատասխանում իրենց նախագծին:

Թեկնածուները պետք է՝

  • լինեն 18 տարեկան կամ ավելի մեծ.
  • լինեն Արևելյան գործընկերության երկրներից մեկի (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) քաղաքացի.
  • ունենան քաղաքացիական համայնքում ներդրում ունենալու բարձր մոտիվացիա.
  • ունենան կրթաթոշակային նախագծի հիանալի գաղափար՝ համայնքային ակտիվության կամ քաղաքացիական տեխնոլոգիաների ոլորտում.
  • ունենան սովորելու և քաղաքացիական առաջնորդի կարգավիճակում զարգանալու բարձր հավակնություններ.
  • ունենան անգլերենի գործնական իմացություն։

Դիմումների ընդունման գործընթացը բաղկացած է երկու փուլից։ Նախ, դիմորդները մինև 2026 թվականի դեկտեմբերի 11-ը պետք է ներկայացնեն իրենց նախագծի հայեցակարգային փաստաթուղթը։ Ընտրված թեկնածուները կստանան հրավեր՝ մինչև 2027 թվականի փետրվարի 2-ը ներկայացնելու ամբողջական դիմումը։

2026 թվականի նոյեմբերի 10-ին նախատեսված է դիմելու ընթացակարգին նվիրված վեբինար։

Հաջորդիվ հայտնի կդառնան կրթաթոշակառուների անունները, իսկ ծրագիրը կմեկնարկի 2027 թվականի մարտին։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Քաղաքացիական հասարակության կրթաթոշակի ծրագիրը մեկնարկում է 2027 թվականի դիմումների ընդունումը նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։

Նորություններ

DigiTec 2026. ԵՄ աջակցությամբ Հայաստանում մեկնարկում են ստարտափների հարթակ և կիբեռանվտանգության կենտրոն

«Էրազմուս+» 2027. ավելի քան 5,3 մլրդ եվրո՝ ընդլայնված հնարավորությունների համար

EU4Energy advances energy connectivity in the South Caucasus and Türkiye

City Finance Advisory Function: EU-funded initiative supports municipalities in Armenia, Moldova and Ukraine in preparing local investments

Ursula von der Leyen presents 22nd package of EU sanctions against Russia