Մեկնարկել է 2027 թ-ի Կին նորարարների եվրոպական մրցանակի համար հայտերի ընդունումը | Դիմել մինչև դեկտեմբերի 1-ը

2027 թվականի Կին նորարարների եվրոպական մրցանակը, որը համատեղ շնորհվում է Եվրոպական նորարարությունների եւ տեխնոլոգիաների ինստիտուտի (EIT) եւ Եվրոպական նորարարությունների խորհրդի (EIC) կողմից, կոչված է պատվի արժանացնելու Եվրոպայի տարբեր երկրներում հեղափոխական նորարարությունների եւ հաջողակ բիզնեսների հետեւում կանգնած կանանց։
Մրցանակի համար կարող են դիմել կանայք, որոնք օրինականորեն բնակվում են ԵՄ անդամ պետությունում կամ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցացված որեւէ երկրում, այդ թվում՝ Հայաստանում։ Դիմորդը պետք է լինի ԵՄ անդամ պետությունում կամ «Հորիզոն Եվրոպա»-ին ասոցացված երկրում հիմնադրված ընկերության կամ կազմակերպության հիմնադիրը կամ համահիմնադիրը։
2027 թվականին մրցանակը կշնորհվի երեք անվանակարգերում՝
- Կին նորարարներ. կին հիմնադիրների եւ համահիմնադիրների համար։ Մրցանակներ՝ 100,000 եվրո, 70,000 եվրո եւ 50,000 եվրո։
- Ծագող նորարարներ. 35 տարեկանից փոքր խոստումնալից կին նորարարների համար։ Մրցանակներ՝ 50,000 եվրո, 30,000 եվրո եւ 20,000 եվրո։
- EIT կանանց առաջնորդություն. EIT համայնքի բացառիկ անդամների համար, որոնց նորարարություններն ու առաջնորդությունը մեծ ազդեցություն են թողնում։ Մրցանակներ՝ 50,000 եվրո, 30,000 եվրո եւ 20,000 եվրո։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 1-ն է։
Մրցանակաբաշխության արարողությունը նախատեսված է 2027 թվականի երկրորդ եռամսյակում։
Իմացիր ավելին
Մեկնարկել է 2027 թվականի Կին նորարարների եվրոպական մրցանակի համար հայտերի ընդունումը նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։
Նորություններ

Երիտասարդ եվրոպական դեսպանները և Օզին COP17-ի «Կանաչ գոտում» գործող ԵՄ տաղավարում

Հայկական բիզնեսի հորիզոնների ընդլայնումը ԵՄ շուկայում

Տեսանկյունների մերձեցում․ ավարտվեց Հայաստան–Թուրքիա մեդիա ավտոբուսային շրջայցը

ԵՄ-ն մեկնարկում է WARIE ծրագիրը՝ Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում ԱԲ հետազոտությունների առաջմղման նպատակով
