Skip to main content

«Էրազմուս+» 2027. ավելի քան 5,3 մլրդ եվրո՝ ընդլայնված հնարավորությունների համար

24/11/2026

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է «Էրազմուս+» 2027 թ-ի ծրագրի առաջարկների մրցույթի մեկնարկը՝ ավելի քան 5,3 միլիարդ եվրո բյուջեով։ Ակնկալվում է, որ մրցույթը կրթության բոլոր ոլորտներում ուսումնական շարժունության հնարավորություն կընձեռի շուրջ 1,6 միլիոն մասնակցի և կաջակցի ավելի քան 120 000 կազմակերպության։

«Էրազմուս+» ծրագիրը ֆինանսավորման հնարավորություններ է առաջարկում կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ոլորտներում Եվրոպայում և դրա սահմաններից դուրս՝ ներդրումներ կատարելով ուսման, վերապատրաստման և կամավորության նպատակով անդրսահմանային շարժունության, համագործակցության նախագծերի, քաղաքականության ու նորարարության, ինչպես նաև Ժան Մոնեի  գործողություններում։ Այս ուղղություններով ծրագիրը շարունակում է աջակցել ներառականությանը, թվային և կանաչ անցումներին, ինչպես նաև ժողովրդավարական մասնակցությանը։

«Էրազմուս+» ծրագրի որոշ գործողություններ բաց են ծրագրին չասոցացված երրորդ երկրների կազմակերպությունների համար, այդ թվում՝ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից (օրինակ՝ երրորդ երկրների ներգրավմամբ միջազգային շարժունությունը)։

Բելառուսում ԵՄ-ն շարունակում է համագործակցել և, հնարավորության դեպքում, ընդլայնել է աջակցությունը ոչ պետական, տեղական և տարածաշրջանային դերակատարներին, այդ թվում՝ ըստ նպատակահարմարության՝ սույն ծրագրի շրջանակում։

Վրաստանում ևս պետական մարմինները, ինչպիսիք են կենտրոնական կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, գործակալությունները և պետական ձեռնարկությունները, իրավասու չեն մասնակցելու «Էրազմուս+» 2027 թ-ի մրցույթի որևէ գործողության։

Առաջարկների սույն մրցույթի մանրամասն պայմաններին, ներառյալ առաջնահերթություններին, կարող եք ծանոթանալ «Էրազմուս+» 2027 թ-ի ծրագրի ուղեցույցում՝ հետևյալ համացանցային հասցեով։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Over €5.3 billion for wider opportunities under 2027 Erasmus+ call նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։