Skip to main content

QA4VET ծրագրի ամփոփիչ համաժողով | Երևան, 12 նոյեմբերի, 2026 թ.

19/11/2026

Եվրոպական միության «Էրազմուս+»  ծրագրի համաֆինանսավորմամբ իրականացվող QA4VET՝ «Փորձնական հավատարմագրման ներդրումը՝ Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում որակի ապահովման խթանման համար» ծրագիրը 2026 թ-ի նոյեմբերի 12-ին Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում հաջողությամբ անցկացրեց ծրագրի արդյունքների տարածման եզրափակիչ համաժողովը։

Համաժողովը համախմբել էր ինստիտուցիոնալ և դիվանագիտական առանցքային շահակիցների, այդ թվում՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Հայաստանում Ռումինիայի դեսպանատան, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի, հայաստանյան միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Ռումինիայից և Գերմանիայից ժամանած եվրոպական գործընկերների։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ծրագրի հիմնական ձեռքբերումները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Փորձնական հավատարմագրման ձեռնարկին և դրա դերին՝ Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում որակի ներքին ապահովման համակարգի ամրապնդման, ինչպես նաև կանաչ և թվային փոխակերպման գործընթացներին աջակցելու հարցում։

Քննարկումների ընթացքում մասնակիցները մտքեր փոխանակեցին որակի ապահովման եվրոպական չափանիշների, հաստատություններում իրականացված փորձնական ծրագրերի փորձի, ուսանողների ակտիվ մասնակցության, ծրագրի գնահատման արդյունքների և ձեռք բերված արդյունքների երկարաժամկետ կայունության ապահովման ռազմավարությունների վերաբերյալ։

QA4VET-ը Հայաստանում իրականացվող «Էրազմուս+» կարողությունների զարգացման ծրագիր է, որն ուղղված է մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում որակի ապահովման համակարգի ամրապնդմանը։ Մեկնարկելով 2025 թ-ին՝ ծրագիրը կենտրոնացած է Փորձնական հավատարմագրման ընթացակարգերի և գործիքների (Mock Accreditation Procedures and Tools – MAPT) ու Փորձնական հավատարմագրման ձեռնարկի (Mock Accreditation Manual – MAM) մշակման և փորձարկման վրա՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում որակի ներքին ապահովմանը, ինքնագնահատմանը, ինչպես նաև կանաչ և թվային պրակտիկաների ներդրմանը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն