ԵՄ-ն Հայաստանին է փոխանցել հեռակառավարվող ականազերծման երկրորդ՝ MV-4 մեքենան

Նոյեմբերի 13-ին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Էդուարդ Պետրոսյանն հանրությանն են ներկայացրել Եվրոպական միության կողմից կենտրոնին փոխանցված ականազերծման երկրորդ՝ առավել կոմպակտ MV-4 մեքենան։
Հաշվի առնելով, որ ականների հայտնաբերումն ու վնասազերծումը պահանջում է մեծ ժամանակ և կապված է լուրջ ռիսկերի հետ, հեռակառավարման համակարգով աշխատող այս սարքավորումը՝ ինչպես և հուլիսին տրամադրված ավելի խոշոր MV-10 մոդելը, մասնագետներին թույլ է տալիս գործողություններն իրականացնել ականապատ գոտուց դուրս՝ անվտանգ հեռավորության վրա։
Սարքավորումների տրամադրումից բացի, Եվրոպական միությունը ֆինանսավորում է նաև հայ մասնագետների վերապատրաստման դասընթացները՝ մեքենաների արդյունավետ շահագործումն ապահովելու համար, և մասնակիորեն աջակցում է ՀԱՓԿ-ի ընթացիկ գործառնական ծախսերի ծածկմանը։
Այս համալիր օժանդակությունը կբարձրացնի Հայաստանի ականազերծողների աշխատանքի արդյունավետությունն ու պաշտպանվածությունը՝ արագացնելով տարածքների մաքրման գործընթացը և նպաստելով սահմանամերձ բնակավայրերի բնակիչների՝ բնականոն կյանքին վերադառնալուն։
Իմացիր ավելին




