Բարձր մակարդակի հարթակի հանդիպում Մոլդովայում՝ ԵՄ-ի, Սևծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև թվային կապն ամրապնդելու նպատակով

Նոյեմբերի 9-ին և 11-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի ունեցավ թվային կապի բարձր մակարդակի հարթակի առաջին հանդիպումը, որը համատեղ կազմակերպել էին Եվրոպական հանձնաժողովը և Մոլդովայի տնտեսական զարգացման և թվայնացման նախարարությունը։
Հանդիպումը հիմք ծառայեց Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև՝ Սևծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի և Թուրքիայի միջոցով ավելի ամուր թվային կապի ստեղծման համար՝ ԵՄ ինտեգրված անվտանգ կապակցվածության առաջարկի տեսքով։
Հարթակը միավորեց եվրոպական տեխնոլոգիաները, փորձը, չափանիշները և ֆինանսավորումը՝ հանուն անվտանգ, վստահելի և դիմակայուն թվային կապի ամրապնդման: Այն նպաստեց ԵՄ-ի Միջին միջանցքի զարգացման ծրագրերին, որը Կենտրոնական Ասիան Կասպից ծովով կկապի Հարավային Կովկասի հետ և անմիջապես եվրոպական շուկայի հետ՝ Թուրքիայի և Սև ծովի միջոցով: Նպատակն է մինչեւ 2030 թվականը դիվերսիֆիկացնել երթուղիները, եռապատկել առևտրային հոսքերը և կրճատել բեռնափոխադրման ժամանակը:
Նոյեմբերի 9-ին կայացած հանդիպմանը մասնակցել են ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանը, թվային փոխակերպման համար պատասխանատու նախարարներ և ԵՄ անդամ պետությունների, Սևծովյան տարածաշրջանի, Թուրքիայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի, միջազգային ֆինանսական հաստատությունների և մասնավոր հատվածի բարձրաստիճան ներկայացուցիչներ։
ԵՄ ինտեգրված անվտանգ կապակցվածության առաջարկը, համաձայն ԵՄ միջազգային թվային ռազմավարության, ԵՄ տեխնոլոգիական բիզնես առաջարկի տարածաշրջանային կիրառում է և համապատասխանում է ԵՄ անվտանգ կապակցվածության նախաձեռնություններին, ինչպիսին է IRIS-ը, և քաղաքականություններին, ինչպիսին է 5G անվտանգության համար ԵՄ գործիքակազմը։
Կապակցվածության օրակարգի հարթակի շրջանակներում առաջարկը կնպաստի գործընկեր երկրների հետ վստահելի թվային ենթակառուցվածքների ռազմավարական ներդրումային նախագծերի իրականացմանը՝ միավորելով եվրոպական արդյունաբերական փորձը, ԵՄ հանրային ֆինանսավորման գործիքները և Միջին միջանցքի անվտանգության չափանիշները։ Սա տարածաշրջանը կդարձնի ավելի անվտանգ, ավելի լավ կապված և ավելի դիմակայուն՝ օգուտ բերելով ինչպես քաղաքացիներին, այնպես էլ տնտեսությանը։
Թվային կապի հարթակի հանդիպման ժամանակ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը երկուշաբթի օրը նաև մեկնարկեց ԵՄ կողմից ֆինանսավորվող 1 միլիոն եվրո արժողությամբ WiFi4Moldova նախաձեռնությունը։
Իմացիր ավելին
Բարձր մակարդակի հարթակի հանդիպում Մոլդովայում՝ ԵՄ-ի, Սեւծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ թվային կապն ամրապնդելու նպատակով նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։




