Skip to main content

ԵՄ – Հայաստան. ստորագրվել են նոր համաձայնագրեր մաքսային և հարկային ոլորտներում համագործակցության խորացման վերաբերյալ

13/11/2026

Եվրոպական միության և Հայաստանի միջև հոկտեմբերի 12-ին ստորագրվել է երկու համաձայնագիր՝ Եվրոպական միության «Քասթմս» և «Ֆիսկալիս» ծրագրերին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։

Համաձայնագրերի ստորագրումը նշանակում է, որ Հայաստանը հնարավորություն կունենա մասնակցելու երկու ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներին՝ ԵՄ անդամ պետությունների և այլ մասնակից երկրների հետ հավասար հիմունքներով։

Համաձայնագրերը ստորագրվել են ԵՄ կլիմայի, ածխածնային չեզոքության և մաքուր աճի հարցերով հանձնակատար Վոպկե Հուկստրայի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի կողմից:

Իմացեք ավելին

Մամուլի հաղորդագրություն