Երիտասարդ եվրոպական դեսպանները և Օզին COP17-ի «Կանաչ գոտում» գործող ԵՄ տաղավարում

Այսօր էներգիան, նորարարությունն ու գործնական ուսուցումը միավորվեցին COP17-ի «Կանաչ գոտում» տեղակայված ԵՄ տաղավարում, որտեղ Երիտասարդ եվրոպական դեսպանները միացան Էներգիայի համստեր Օզիին՝ բոլոր տարիքի այցելուներին կլիմայական գործողություններում ներգրավելու համար։
Օրվա ընթացքում բնասեր երիտասարդները հավաքվեցին ինտերակտիվ տաղավարում՝ բացահայտելու վերականգնվող էներգիան գործողության մեջ։ Գործնական առաջադրանքները երեխաներին և երիտասարդներին հնարավորություն տվեցին նախագծել և կառուցել իրենց սեփական փոքրիկ հողմակայանները՝ ապահովելով զվարճալի և գործնական պատկերացում այն մասին, թե ինչպես է ստացվում մաքուր էներգիան։
Միջոցառման առանցքային պահերից էր բիոմիմիկրիայի (կենսանմանակման) աշխատաժողովը, որտեղ մասնակիցները ներշնչվեցին բնության հանճարեղ լուծումներով։ Ուսումնասիրելով բույսերը, կենդանիներին և բնական էկոհամակարգերը՝ մասնակիցները մշակեցին ստեղծագործ լուծումներ հրատապ բնապահպանական մարտահրավերների համար՝ ցույց տալով, թե ինչպես բնությունից ոգեշնչվելը կարող է կայուն զարգացմանն ուղղված յուրօրինակ գաղափարներ ծնել։
«Չափազանց ոգևորիչ էր տեսնել այսքան երիտասարդների, ովքեր այսօր տաղավար էին բերել և՛ ստեղծագործական մոտեցում, և՛ հետաքրքրասիրություն», – նշեց ԵԵԴ-ի թիմը։
Շնորհակալություն բոլորին, ովքեր այցելեցին ԵՄ տաղավար՝ սովորելու, կառուցելու և Երևանում հիշարժան էկո-հանգստյան օր անցկացնելու համար։
Իմանալ ավելին




