ԵՄ-ն և Հայաստանը նշում են Արդարադատության ոլորտի բարեփոխումների աջակցության ծրագրի II փուլի հաջող ավարտը

Հոկտեմբերի 13-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը՝ Հայաստանի արդարադատության համակարգի կառույցների, միջազգային գործընկերների և ԵՄ Տեխնիկական աջակցության թիմի հետ համատեղ, պաշտոնապես նշեց ԵՄ կողմից ֆինանսավորվող «Բյուջետային աջակցություն՝ Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումների աջակցում, Երկրորդ փուլ» ծրագրի հաջող ավարտը:
2024 թ-ի մայիսից մինչև 2026 թ-ի մայիսն իրականացված երկամյա այս նախաձեռնությունը նշանակալի ձեռքբերումներ է արձանագրել Հայաստանի դատաիրավական համակարգի արդիականացման, իրավունքի գերակայության ամրապնդման և ինստիտուտների կարողությունների զարգացման գործում:
Ծրագիրն ապահովել է թիրախային և բարձր ազդեցություն ունեցող կարողությունների զարգացում, ինչպես նաև վերլուծական աջակցություն արդարադատության ողջ ոլորտում: II փուլի արդյունքները ամուր հիմք են ստեղծում շարունակական ինստիտուցիոնալ աճի համար՝ Հայաստանը մոտեցնելով ժամանակակից, թափանցիկ և քաղաքացիակենտրոն արդարադատության համակարգին: Առաջնահերթություն տալով իրավունքի գերակայության ամրապնդմանը, հակակոռուպցիոն նախաձեռնություններին և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը՝ ծրագիրն ընդգծեց այն ընդհանուր արժեքները, որոնք ընկած են ԵՄ-Հայաստան գործընկերության հիմքում:
Թեև II փուլն պաշտոնապես ավարտվել է, Եվրոպական միության պաշտոնյաները վերահաստատեցին իրենց երկարաժամկետ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի արդարադատության ոլորտի ձևափոխման նպատակներին: ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցությունը կշարունակվի այս ծրագրի շրջանակներից դուրս՝ ապահովելով կայուն առաջընթաց դեպի լիովին դիմակայուն, հաշվետու և անկախ դատական համակարգ:
Իմանալ ավելին



