Skip to main content

Հայաստան. երիտասարդ եվրոպական դեսպանները կազմակերպել են ժառանգությանը նվիրված միջոցառում

05/10/2026

Սեպտեմբերի 26-ին, «Եվրոպական ժառանգության օրեր 2026»-ի շրջանակներում, Հայաստանում գործող երիտասարդ եվրոպական դեսպաններն անցկացրեցին տարածաշրջանային ժառանգությանը նվիրված առցանց միջոցառում, որին մասնակցեցին տարածաշրջանի ժառանգության նվիրյալ 15 երիտասարդներ։

«Եվրոպական ժառանգության օրեր 2026»-ի «Ժառանգությունը՝ վտանգի տակ. վերակենդանացում, դիմադրում, վերաիմաստավորում» կարգախոսի ներքո անցկացված միջոցառումը կենտրոնացած էր Եվրոպայի եւ Արեւելյան գործընկերության երկրների մշակութային եւ բնական ժառանգության առջեւ ծառացած մարտահրավերների վրա: Մասնակիցները ներկայացրին իրենց երկրների նշանակալի ժառանգության վայրերը եւ միասին ուսումնասիրեցին, թե ինչպես են բնապահպանական, սոցիալական եւ տեխնոլոգիական ճնշումները շարունակաբար ազդում ժառանգության վայրերի վրա: Մասնակիցները նաեւ քննարկեցին մշակութային ժառանգությունը ապագա սերունդների համար պաշտպանելու եւ պահպանելու ուղիները:

Միջոցառմանը միացել էր Youth.Heritage.Europe ասոցիացիայի Հրատարակությունների եւ միջոցառումների թիմերի անդամ Լորենցո Վենեցիան, ով իր ներդրումն ունեցավ քննարկումներում եւ կիսվեց երիտասարդության ներգրավվածության եւ ժառանգության պահպանման վերաբերյալ իր տեսակետներով։

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (YEAs) նախաձեռնությունը միավորում է Արեւելյան գործընկերության վեց երկրների, Եվրոպական միության եւ Միացյալ Թագավորության սոցիալապես ակտիվ երիտասարդներին՝ երկխոսությունը խթանելու եւ ԵՄ-ի ու Արեւելյան գործընկերության երկրների հետ նրա համագործակցության մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար։

Իմացիր ավելին

Եվրոպական ժառանգության օրեր 2026

Հայաստան. երիտասարդ եվրոպական դեսպանները կազմակերպել են ժառանգությանը նվիրված միջոցառում նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։