Skip to main content

«EU4Culture II» ծրագիրը մեկնարկում է ակտիվ փուլը Հայաստանում՝ ընդգծելով Հայաստան-ԵՄ մշակութային կապերի խորացումը

30/09/2026

Սեպտեմբերի 29-ին Եվրոպական միությունը վերահաստատեց իր ամուր հանձնառությունը Հայաստանի մշակութային ոլորտին՝ «EU4Culture II» ծրագրի ակտիվ իրականացման փուլի պաշտոնական մեկնարկով: Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացված «Ստեղծագործ էկոհամակարգերը Հայաստանում. տեղական ներուժի բացահայտում՝ հանուն կայուն զարգացման» խորագրով ցանցային և քաղաքականության երկխոսության միջոցառումը համախմբել էր մշակութային առանցքային կազմակերպությունների, քաղաքականության փորձագետների և ինստիտուցիոնալ շահագրգիռ կողմերի՝ տեղական կայուն զարգացման տեսլականը սահմանելու համար:

Միջոցառումը բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ ընդգծելով մշակույթի առանցքային տեղը ինքնության ձևավորման, սոցիալական և տնտեսական կյանքի խթանման, ինչպես նաև ԵՄ- Հայաստան գործընկերության հիմնարար խորացման գործում:

Բացման ելույթներով հանդես եկան նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ով ներկայացրեց ազգային մշակութային առաջնահերթությունները և աջակցող մարզային միջավայրերի ձևավորումը, ինչպես նաև Վրաստանում Գյոթե ինստիտուտում «EU4Culture II» ծրագրի ղեկավար Անատոլի Բայֆերթը:

Երկխոսության առանցքային կետերից էր ԵՄ ֆինանսավորման շոշափելի գործնական ազդեցությունը Հայաստանի մարզերում: Քննարկումների ընթացքում ընդգծվեցին հիմնական նախաձեռնությունները, որոնք կոչված են ձևավորելու երկարաժամկետ, ինքնաբավ մշակութային կենտրոններ:

«EU4Culture II – Կայուն ստեղծարար էկոհամակարգեր» ծրագիրը  Եվրոպական հանձնաժողովի #CultureCompassEurope նախաձեռնության առաջատար ծրագրերից է: Ֆինանսավորվելով Եվրոպական միության և իրականացվելով Գյոթե ինստիտուտի կողմից՝ այս նախաձեռնությունը զորեղացնում է մշակութային գործիչներին, ամրապնդում մարզային տնտեսական դիմակայունությունը և խթանում կենսունակ, փոխկապակցված ստեղծարար ոլորտ ամբողջ Հայաստանում:

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն