Skip to main content

ՀՀ Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզրերում մեկնարկել է պատրաստվածության 24-ամսյա նոր ծրագիր

31/07/2026

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Եվրոպական միության, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) եւ այլ գործընկերների աջակցությամբ հուլիսի 20-ին գործարկել է պատրաստվածության 24-ամսյա նոր ծրագիր։

Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի Քաղաքացիական պաշտպանության եւ մարդասիրական օգնության գործառնությունների գլխավոր տնօրինության (DG ECHO) կողմից։

Այն կաջակցի Սյունիքի եւ Վայոց ձորի 12 համայնքներում պատրաստվածությանը՝ ներառյալ ազգային եւ տեղական մակարդակների համակարգման ամրապնդումը, հանրային իրազեկման, վաղ նախազգուշացման եւ վաղ արձագանքման համակարգերի բարելավումը, վերապատրաստումների իրականացումն ու անհրաժեշտ այլ ռեսուրսների տրամադրումը։

«ԵՄ մարդասիրական օգնության կազմակերպության համաֆինանսավորմամբ իրականացվող 1 միլիոն եվրո արժողությամբ այս նախաձեռնությունը հիմնվում է արդեն իսկ գրանցված ձեռքբերումների վրա, ինչպիսիք են աղետների ռիսկի կառավարման արդիականացված պլանները, արտակարգ իրավիճակների համար նախատեսված պաշարները եւ թվային գործիքները՝ օգնելու արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքման համայնքների պատրաստվածությանը եւ դիմակայունությանը՝ հանուն անվտանգ ապագայի», — ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան գրառման մեջ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՀՀ Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզրերում մեկնարկել է պատրաստվածության 24-ամսյա նոր ծրագիր նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։