Skip to main content

ԵՄ դռները բացվում են հայկական ձկնաբուծության առջև. արտադրողները պատրաստվում են արտահանման մեկնարկին

03/08/2026

Հայաստանի ձկնաբուծության ոլորտում նշանակալից առևտրային իրադարձություն է տեղի ունենում: Եվրոպական միության կողմից դեպի ԵՄ տարածք ոսկրոտ ձկների և ձկնամթերքի արտահանման պաշտոնական թույլտվություն ստանալուց հետո, տեղական արտադրողները քայլ առ քայլ կարևոր միջոցներ են ձեռնարկում շուկայի հասանելիությունը իրական մատակարարումների վերածելու ուղղությամբ:

Հուլիսի 24-ին հայկական ձկնաբուծական ընկերությունները մասնակցել են առցանց իրազեկման հանդիպման, որի նպատակն էր օգնել բիզնեսին հաղթահարել ԵՄ արտահանման թույլտվություն ստանալու վերջնական գործնական քայլերը: Միջոցառումը կարողությունների զարգացմանն ուղղված շարքի մի մասն էր, որը ընկերություններին համապարփակ տեղեկատվություն է տրամադրում ԵՄ փաստաթղթաշրջանառության, դիմումների ներկայացման, ստուգման ընթացակարգերի և ներմուծման պահանջների վերաբերյալ:

Հայաստանի ձկնաբուծության ոլորտի նոր շրջափուլը պայմանավորված է վերջին ամիսներին արձանագրված օրենսդրական, ինստիտուցիոնալ և գործառնական մի շարք նշանակալից ձեռքբերումների վրա՝

  • ԵՄ արտահանման պաշտոնական թույլտվության ստացումը (2025 թ. մարտ), որին հաջորդեց ՀՀ կառավարության կողմից կարգավորող ընթացակարգերի պաշտոնական հաստատումը (2026 թ. հուլիս),
  • Համապետական ելակետային գնահատման իրականացումը, որը հաստատեց տեղական արտադրամասերի համապատասխանությունը եվրոպական անվտանգության և հիգիենայի խիստ չափանիշներին,
  • Արտադրողների մասնակցության ապահովումը Բարսելոնայում կայացած «Seafood Expo Global 2026» ցուցահանդեսին, զուգահեռաբար՝ անհատական արտահանման թույլտվությունների դիմումների գործընթացի մեկնարկով:

Այս աշխատանքներն իրականացվում են Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող համատեղ ծրագրի շրջանակներում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) հետ սերտ համագործակցությամբ: Իրազեկման հանդիպման առանցքային թեմաներից էր տեղական արտադրամասերի գրանցումը Եվրոպական միության պաշտոնական առևտրային «TRACES» (Trade Control and Expert System) համակարգում:

Անմիջական կոմերցիոն օգուտներից զատ, ԵՄ պաշտոնյաները վերահաստատել են, որ առևտրային այս ընդլայնումն ընդգծում է Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող գործընկերությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և համատեղ տնտեսական զարգացման վրա:

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն