Նորարարության մեկ տասնամյակ. ԵՄ պատվիրակությունն աջակցում է «Սևան Սթարթափ Սամմիթ»-ի հոբելյանական 10-րդ թողարկմանը

Մեկտեղելով ավելի քան 2,000 հիմնադիրների, ներդրողների, մենթորների և նորարարների՝ ավելի քան 50 երկրներից՝ այս տարվա մեկշաբաթյա գագաթնաժողովը շարունակում է միահյուսել ինտենսիվ միկրո-արագացումը (ակսելերացիան), գործարքների կնքումը և ոչ պաշտոնական շփումները իրեն բնորոշ բացօթյա միջավայրում:
Գործընկերությունը ԵՄ-ի հետ. Քանի որ գագաթնաժողովն մոտենում է ավարտին, միջազգային գործընկերների ներկայացուցիչները վերահաստատել են իրենց հանձնառությունը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգին: Նրանց թվում Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսն ընդգծել է սամմիթի առանցքային դերը Հայաստանում և նրա սահմաններից դուրս երիտասարդ ձեռներեցների հնարավորությունների ընդլայնման գործում:
«Որպես ուժեղ ձեռնարկատիրական ոգով փոքր և բաց տնտեսություն, Հայաստանը պետք է շարունակի մրցակցել համաշխարհային շուկաներում՝ առաջարկելով բարձրորակ և առանձնահատուկ արտադրանք։ Դրա համար անհրաժեշտ են ներդրումներ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և գիտահետազոտական ոլորտներում»
— Ֆրանկ Հեսս, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար:
Եվրոպական միության աջակցությունն ուղղակիորեն համահունչ է երկրում նրա ավելի լայն առաքելությանը. օգնել Հայաստանին կառուցել դիվերսիֆիկացված, նորարարական և ներառական տնտեսություն՝ ստեղծելով կայուն հնարավորություններ տաղանդների համար՝ տեղում ապրելու, աշխատելու և նորարարություններ անելու համար:
Իմանալ ավելին



