Գենդերային հավասարության չեմպիոնների ԵՄ մրցանակ. դիմիր եւ շահիր 100,000 եվրո մրցանակը | Դիմել մինչեւ սեպտեմբերի 29-ը

Եվրոպական հանձնաժողովը մեկնարկել է 2026 թվականի գենդերային հավասարության չեմպիոնների ԵՄ մրցանակի համար դիմումների ընդունման գործընթացը։
Մրցանակը շնորհվում է երեք տարբեր անվանակարգերում՝ թույլ տալով աջակցել ինստիտուցիոնալ հավասարության նախաձեռնությունների հետագա զարգացմանը։
Նշված անվանակարգերն են՝
- Կայուն գենդերային հավասարության չեմպիոններ. շնորհվում է այն կազմակերպություններին, որոնք ցուցաբերում են նշանակալի եւ երկարաժամկետ նվաճումներ իրենց գենդերային հավասարության ծրագրերի (ԳՀԾ) շրջանակներում կառուցվածքային նախագծերի իրականացման գործում: Կճանաչվի մեկ հաղթող:
- Սկսնակ գենդերային հավասարության չեմպիոններ. շնորհվում է այն հաստատություններին, որոնք վերջերս են ավարտել իրենց առաջին ԳՀԾ-ի իրականացումը եւ այդ ուղղությամբ արձանագրել են ամենամեծ առաջընթացը: Կճանաչվեն երկու հաղթողներ:
- Ներառական գենդերային հավասարության չեմպիոններ. շնորհվում է այն առաջանցիկ հաստատություններին, որոնք հաշվի են առնում գենդերային ասպեկտի առնչությունն առնվազն երկու այլ սոցիալական ասպեկտների հետ, ինչպիսիք են ռասայական կամ էթնիկական ծագումը, հաշմանդամությունը, սեռական կողմնորոշումը կամ սոցիալական ծագումը: Կճանաչվի մեկ հաղթող:
Յուրաքանչյուր հաղթող կստանա մրցանակային գավաթ եւ 100,000 եվրո մրցանակ:
Հայտարարությունը բաց է «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցացված երկրները, այդ թվում՝ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան ներկայացնող դիմորդների համար։
ԵՄ անդամ պետություններում, ասոցացված երկրներում եւ թեկնածու երկրներում հետազոտություններով եւ նորարարություններով զբաղվող իրավասու բարձրագույն ուսումնական հաստատությունները, համալսարանները եւ կազմակերպությունները մինչեւ 2026 թվականի սեպտեմբերի 29-ը ժամանակ ունեն Ֆինանսավորման եւ մրցույթների պորտալի միջոցով իրենց առցանց դիմումները ներկայացնելու համար։
Հաղթողների անունները պաշտոնապես կհայտարարվի Բրյուսելում 2027 թվականին կայանալիք մրցանակաբաշխության արարողության ժամանակ։
Եվրոպական հանձնաժողովի Հետազոտությունների եւ նորարարությունների հարցերով գլխավոր տնօրինության կողմից 2022 թվականին հիմնադրված Գենդերային հավասարության չեմպիոնների ԵՄ մրցանակը նպատակ ունի խթանել ինստիտուցիոնալ փոփոխությունները Եվրոպական հետազոտական տարածքում եւ դրանից դուրս:
Իմացիր ավելին
Գենդերային հավասարության չեմպիոնների ԵՄ մրցանակ. դիմիր եւ շահիր 100,000 եվրո մրցանակը նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։
Նորություններ

Հայաստանում մեկնարկել է ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիր՝ ուղղված քաղաքացիական հասարակության հզորացմանը

Ֆոն դեր Լայենը հայտարարում է նոր ֆինանսավորման եւ առեւտրի ինքնավար միջոցառումների մասին՝ Հայաստանի՝ ԵՄ արտահանման գրեթե 80 տոկոսն ազատականացնելու նպատակով
Ֆոն դեր Լայենն այցելում է Երևան. «Դուք կարող եք ապավինել մեզ»

EU launches connectivity and communities support programmes for peace in the South Caucasus
